Դե դրա համար էլ գոյություն ունի Green Card...
 
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս ստացվել են մի շարք հարցումներ կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Այս կեղծ հաղորդագրություններում հիմնականում ստացողին հայտնում են, որ վերջինս շահել է «Գրին քարտ» կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք և պահանջում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու և «Գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել:
 
Հարկ ենք համարում ձեր ուշադրությանը հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ԱՄՆ ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «Գրին քարտի» վիճակախաղի շահող մասնակիցներին էլեկտրոնային փոստով ծանուցում ՉԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ: Քենտուքիի հյուպատոսական կենտրոնը DV-2012 ծրագրի մասնակիցներին փոստով գրավոր ծանուցում չի ուղարկելու և ամեն մի մասնակից ինքնուրույն պետք է ստուգի իր դիմումի կարգավիճակը` այցելելով բազմազանության վիճակախաղի (DV) 
http://www.dvlottery.state.gov կայքը 2011թ. մայիս 1-ից մինչև 2012թ. հունիսի 30-ը:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. DV-2012 ծրագրում շահելու մասին իմանալու միակ եղանակը դիմումի կարգավիճակի առցանց ստուգումն է: Թե շահող, թե չշահող մասնակիցները կարող են 
www.dvlottery.state.gov կայքում ստուգել իրենց դիմումի կարգավիճակը: Դա անելու համար նրանց անհրաժեշտ է ունենալ նույնականացման համարը, որ տրամադրվել է վիճակախաղին մասնակցելու առցանց դիմումը ներկայացնելու ժամանակ: DV-2012 մասնակցները գրանցվել են 2010թ. հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը ժամանակահատվածում: DV-2012 ծրագրի հետ կապված մանրամասների կամ հետագա քայլերի հետ կապված տես` 2012թ. ԱՄՆ ներգաղթի արտոնագրի վիճակախաղի մասնակցության հրահանգները. 
http://travel.state.gov/visa/immigra...pes_1318.html:
 
Հիշեք, որ դիմումի կարգավիճակի ստուգումը ՄԻԱԿ եղանակն է, որով շահողները կարող են տեղեկանալ DV-2012-ում շահելու մասին: Շահելու մասին տեղեկացնելուց բացի, կարգավիճակի ստուգման միջոցով կտրվեն նաև հրահանգներ հետագա քայլերի և ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամկետի մասին:
 
Բազմազանության արտոնագրերի (DV) վիճակախաղի հետ կապված խաբեությունների վերաբերյալ մանրամասների համար տես` 
http://travel.state.gov/visa/immigra...pes_1749.html: