Re: "Моя армянска милиция меня защитит" или в армении даже педофил может уйти от ответственности, были бы деньги и связи
«Օրենքով գողերը» փորձում են խլել Քոչարյանի բիզնեսը
Փետրվար 23, 2011
Նախօրեին, ուշ երեկոյան, Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ մի քանի երիտասարդ մոտեցել են ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանին, ով Հայաստանում մի շարք ձեռնարկություններ ունի, մասնավորապես` շշի արտադրության գործարան, եւ ասել են, որ մի քանի հոգի ուզում են տեսնել իրեն, գրում է թերթը:
Ըստ «Ժամանակ»-ի` Արամ Քոչարյանին նստեցնում են ավտոմեքենա եւ տանում մի վայր, որտեղ նրան են սպասելիս եղել հայաստանցի հայտնի «օրենքով գողեր» Զապը եւ Օշականցի Գեւորիկը, ինչպես նաեւ Գեւորիկի եղբայրը` Հայկը: Քրեական աշխարհի պարագլուխները Արամ Քոչարյանից պահանջել են նրա սեփականությունը հանդիսացող որոշ ձեռնարկություններ, այդ թվում` Հայաստանում նրան պատկանող շշի արտադրության գործարանը` դրա համար տալով քիչ ժամանակ: Թերթի աղբյուրները հայտնում են, որ «բանակցությունները» դեռ շարունակվում են:
|