Re: Statement on the Nagorno-Karabakh Conflict Заявление о переговорах по Арцаху Արցախի բանակցությունների վերաբերյալ
Ղարաբաղի հասցեին ուղղված Ադրբեջանի վերջին սպառնալիքների հետեւում կանգնած է ՆԱՏՕ-ն. փորձագետ
Փետրվար 25, 2011 | 01:15
Ղարաբաղի հասցեին ուղղված Ադրբեջանի վերջին սպառնալիքների հետեւում կանգնած է ՆԱՏՕ-ն: Այս մասին «ԼՂ խնդրի լուծման հեռանկարները. Հնարավորություններ եւ խոչընդոտներ» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, ԱՊՀ ինստիտուտում բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը:
«Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում երկակի ստանդարտներ են կիրառվում եւ այն շատ է ձգձգվել: Ռուսաստանը ստիպված է տատանվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ավանսներ տալ ե՜ւ մեկին, ե՜ւ մյուսին: Անհասկանալի է Արեւմուտքի դիրքորոշումը կապված Ղարաբաղում հայերի ապացուցված ցեղասպանության հետ: Անհասկանալի է, թե ինչու մեկ հարթության վրա են դնում Հայաստանի ժողովրդավարական իշխանությունն ու Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը»,- ասել է Ալեքսանդրովը:
Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները Հայաստանի վրա ճնշում գործադրելու ձեւ է, իսկ հակամարտության ձգձգումը ձեռնտու է, առաջին հերթին, Արեւմուտքին:
«Եթե դու պարտվել ես՝ գնա եւ զիջիր: Իսկ Ադրբեջանը, փաստացի պարտված կողմը, փորձում է ստիպել Հայաստանին գնալ զիջումների եւ այդ ամենի թիկունքում կանգնած է Արեւմուտքը, մասնավորապես, ՆԱՏՕ-ն»,- ընդգծել է Ալեքսանդրովը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է կովկասյան միջանցք դեպի Կասպից ծով: Վրաստանին հաջողվեց թեքել դեպի ՆԱՏՕ-ին անդամակցություն, իսկ Ադրբեջանը դեռ տատանվում է եւ ՆԱՏՕ-ն գտավ ճնշման ձեւ եւ այդ ճնշումը Ղարաբաղն է:
|