Քըրք Քըրքորյանը համաձայնել է ստանձնել «Սիս, Մասիս, Նոր Հայաստանի» կառավարումը, բայց ներդրումներին չի համաձայնել
Փետրվար 25, 2011 | 02:40
Մարտ ամսվա կեսերին Հանրային խորհուրդը լսումներ կհրավիրի «Սիս, Մասիս, Նոր Հայաստան» ծրագրի շուրջ: Այսպիսի ընդհանուր համաձայնության են եկել Հանրային խորհրդի փոքր խորհրդի անդամները փետրվարի 24-ի նիստում՝ հավանություն տալով, որ լսումներին հրավիրվեն նաեւ ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության նախարարները, խոշոր եւ միջին գործարարներ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է հանրային խորհրդից, 400 մլն դոլարի ներդրում պահանջող այս ծրագրով նախատեսված է Հայաստանում լճափնյա հանգստավայրեր կազմակերպել՝ Եղվարդի ջրամբարից մինչեւ խաղատուն, զվարճանքի եւ հանգստի, մարզական այլ շինություններ կառուցել:
Նշվել է, որ ներդրումների համար՝ ոչ, բայց կառավարման համար իր համաձայնությունն է տվել Քըրք Քըրքորյանը (MGM Mirage ընկերություն):
Գործընթացը հրապարակային դարձնելու եւ ծրագրի շուրջ բաց քննարկումներ կազմակերպելու խնդրանքով Հանրային խորհրդին են դիմել ծրագրի հեղինակները:
Բա հետո էլ կասեն մեր Կիրկը, երևում է տղեն աղքատացել է, դարձել է "չլուդ Կերկորյան"...