Սարկոզիին Թուրքիայում ստորացուցիչ ձեւով են դիմավորել
Փետրվար 25, 2011 | 18:24
Թուրքիա այցելած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հենց օդանավակայանում զգացել է թուրքական իշխանությունների բոյկոտը։
Թուրքական Hurriyet-ը տեղեկացնում է, որ Սարկոզիին օդանավակայանում դիմավորել են միայն Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն եւ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը։
Նշենք, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սարկոզին Թուրքիա ժամանելուց օրեր առաջ հայտարարեց, որ Թուրքիա է գալիս որպես G-20-ի առաջնորդ, ոչ թե Ֆրանսիայի նախագահ եւ այցը կտեւի 6 ժամ՝ նախատեսված 2 օրվա փոխարեն։
Սարկոզիի այս հայտարությանը արձագանքել էր Թուրքիայի վարչապետը՝ նշելով, թե նման իրավիճակում Սարկոզիի այցը չի նպաստում թուրք-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, եւ լավ կլիներ, որ նա Թուրքիա այցելել Ֆրանսիայի նախագահի կարգավիճակով։
Հայերեն տարբերակում քիչ ի ասվում...