Ականատեսները Լոռվա մարզից հայտնել են, որ Վանաձոր-Երևան ավտոմայրուղում այսօր նկատվել է զինվորական մեքենաների տեղաշարժ, այդ թվում` ծանր զրահատեխնիկայի` տանկերի: Մի քանի զինվորական մեքենաներից և զրահամեքենաներից կազմված շարասյունը շարժվելիս է եղել դեպի Երևան:
Մեզ չի հաջողվել ճշտել, թե որքանով կապ ունեն այդ տեղաշարժերը Երևանում կայանալիք հանրահավաքի հետ: Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ի հայտնի դեպքերից առաջ էլ այդ կողմից ծանր տեխնիկայի տեղաշարժ էր արձանագրվել:
Եթե նույնիսկ այդ շարասյունը Երևան չէր ուղղվում, հնարավոր է, որ սա մարդկանց վախեցնելու հերթական փորձն է. անհրաժեշտ է ցույց տալ, որ բանակը ցանկացած պահի կարող է փողոց դուրս գալ, այնպես, ինչպես դա եղավ 2008-ին:
http://1in.am/arm/armenia_politics_11470.html