View Single Post
Old 02 Mar 11, 15:38   #78 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: "Моя армянска милиция меня защитит" или в армении даже педофил может уйти от ответственности, были бы деньги и связи

Quote:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարվա փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Միջնորդագիրը ներկայացվում է էական կրճատումներով` չխախտելու համար նախաքննության գաղտնիությունը։

«ՀՀ քր.օր-ի 104-րդ, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայում Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի և չպարզված անձանց հետ՝ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի խուլիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնայաանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետև Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ու ներկայումս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած Երևանի Նիկոլ Դումանի փողոցի 40-րդ տան բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանն այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա՝ դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից։

Լրացուցիչ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածների 4-րդ մասերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում»,- նշվում է միջնորդագրում։

Այնուհետև միջնորդագրում ներկայացվում են փաստեր ոստիկանության Արաբկիրի բաժնի և քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատանքում տեղ գտած թերությունների, բացթողումների, կեղծիքների, աղավաղումների մասին։

Այսպիսով, ըստ Գլխավոր դատախազության, Հովհաննես Թամամյանը և Վարազդատ Ադամյանը, իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել է քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը։

Բացի այդ, նկատի ունենալով, որ Հ.Թամամյանը և Վ.Ադամյանն իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով, կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացմանը, գլխավոր դատախազը ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածների կարգով միջնորդել է ոստիկանապետին՝ քննարկել ներկայացված միջնորդագրում արծարծված հարցերը, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ոստիկանության համակարգում թույլ տրված վերոհիշյալ և նմանօրինակ խախտումները կանխելու, այդպիսիք վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև լուծել այդ խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց՝ Հովհաննես Թամամյանի և Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։
интересно а уголовное ответственность им не полагается?
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 17:53.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60