Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: "Моя армянска милиция меня защитит" или в армении даже педофил может уйти от ответственности, были бы деньги и связи
Մանրամասներ գ7երի կյանքից
Quote:
Վազգեն Խաչիկյանի հարգանքը Ախթալայում ընտրակեղծիքի տեղ է անցնում
«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:
- Մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին վերջերս մանկապղծության մեղադրանք առաջադրվեց: Ասում են, որ Ձեր ընտանիքը, մասնավորապես Ձեր եղբայրը` Վազգեն Խաչիկյանը, Տեր-Պողոսյանի «տանիքն» է եղել:
- Անձամբ ես ոչ միայն նրան, այլ որևէ մեկին որևէ հարցում չեմ հովանավորել: Ինչպե՞ս կարող է նրան հովանավորել, որ նա զբաղվի գործարարությամբ:
- Ավելին ասեմ` Ձեր եղբայրը` Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն է նրան ծանոթացրել Տիգրան Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հետ:
- 2000թ.-ին, երբ նա սկսել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի և «Մեթըլ Փրինս» կորպորացիայի աշխատանքները, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն է եղել նախագահ, և նրանք սկսել են վերականգնել այդ ձեռնարկությունը:
- Բայց ամեն դեպքում Դուք Սերոբ Տեր-Պողոսյանի հետ մոտ ծանոթներ եք եղել:
- Կներեք, բայց այնպիսի հարց եք տալիս: Ըստ մամուլի հրապարակումների` նա մանկապիղծ է, բայց ոչ, ասենք, չափահաս մարդկանց նկատմամբ: Ինչ վերաբերում է երեխաներին` բոլորս էլ երեխաներին սիրում ենք, ինչպես կարող ենք ասել, որ եթե սա երեխա է սիրում, ուրեմն նա մանկապիղծ է: Հայ իրողության մեջ սա դժվար երևույթ է, որ նախ ընկալենք, հետո հաստատենք կամ ենթադրություններ անենք:
- Կարելի՞ է ասել, որ Դուք հավատում եք նրա անմեղությանը:
- Ճանաչելով նրա անձը` չեմ հավատում: Բայց, եթե նա մեղավոր չլիներ` գործընթացը հենց նրա կողմից հանգիստ չէր ընթանա: Այսինքն` նա այս ամենը այսպես հանգիստ չէր ընդունի: Թե՛ Ազգային անվտանգության, թե՛ լրագրողների մեղադրանքներին նա նման հանգստությամբ չէր արձագանքի:
- Վարկած կա, որ Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ քաղաքական պատվեր է իրականացվել, քանի որ Ձեր եղբայրը` Վազգեն Խաչիկյանը, ցանկանում է տիրանալ նրա գործարանին: Իսկ այս ամբողջ գործընթացը հովանավորվում է Սերժ Սարգսյանի կողմից:
- Նման բան հնարավոր չէ: Էդ մարդը, եթե վարչապետի խորհրդական, հասարակական խորհրդի, ոստիկանության պետի խորհրդի անդամ է, անձամբ Դուք նշեցիք, որ լուրջ կապեր է ունեցել, մի՞թե սա միակ ձեռնարկությունն է Հայաստանի լեռնահարստացման, որ իշխանությունը ցանկանում է հենց իրենից խլել: Այլ մարզերում նմանատիպ ձեռնարկություններ չկա՞ն:
- Դե, Ախթալայում Ձեր դիրքերը ամուր են, Դուք Ախթալայում մեծ լիազորություններ ունեք:
- Մենք ո՛չ նման հնարավորություն ունենք, որ այդ ձեռնարկությանը ձեռք մեկնենք, ո՛չ էլ մտադիր ենք: Եթե մենք նման հնարավորություն էլ ունենայինք, դրան չէինք գնա, քանի որ կասկածի տակ էինք դնելու Ազգային անվտանգության ձեռքի տակ եղած փաստերը: Այդ դեպքում կհաստատվի, որ սա քաղաքական պատվեր է: Ես վստահեցնում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող հովանավորել այս գործընթացը` հաշվի առնելով որոշ կարևոր փաստեր: Օրինակ` 2009թ.-ին, երբ բնապահպանության նախարարությունում ստուգումներ էր իրականացվում, 202 միլիոնի տուգանք պետք է վճարեր ձեռնարկությունը, բայց վճարվեց ընդամենը 10 միլիոն: Դրանից բացի, իրենք տարան իրենց օգնականի միջոցով կաշառք վճարեցին 5 միլիոն, և բնապահպանության պետը, որը լրիվ անմեղ էր, և նրա տեղակալը, որը չգիտեմ ինչ-ինչ պատճառներով վերցրել էր այդ կաշառքը իր ձեռքում, հիմա բանտարկված են: Եթե իշխանությունը նման ցանկություն ուներ, ինչի՞, օրինակ, 2009թ.-ին այս ցանկությունը չիրագործեց, որ հիմա են իրագործում:
- Գուցե Վազգեն Խաչիկյանը հիմա անգործ է և ուզում է գործարանատեր դառնալ:
- Հիմա ում չեն, ասենք, աշխատանքից ազատում կամ աշխատանքի նշանակում: Դրանում ի՞նչ կա:
- Ձեր պատասխանից կարելի է ենթադրել, որ շուտով Վազգեն Խաչիկյանին նոր պաշտոնո՞ւմ կտեսնենք:
- Ես չեմ կարող ասել` իշխանությունները նոր աշխատանքի կնշանակեն, թե չէ: Բայց ես կարող եմ վստահեցնել, որ իշխանությունները հանձն չէին առնի նման ձևով գործարան ձեռք բերել: Տեսեք, մի մասը ասում է, թե նա անմեղ է, քաղաքական պատվեր է իրականացվում, բայց չէ՞ որ նրա կինը, եղբայրը այստեղ են, բա ինչի՞ չեն բարձրաձայնում, Ամերիկայի դեսպանատուն դիմում, Մարդու իրավունքներ և այլն: Չէ՞ որ նրանք ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Այսինքն` եթե իրենք իրենց վրա վստահ լինեին, հիմա ամեն կերպ կփորձեին ապացուցել նրա անմեղության կանխավարկածը: Այնինչ այսօր Ազգային անվտանգության ձեռքի տակ նման փաստեր կան: Իսկ քաղաքական պատվերի արտահոսքը, հատկապես մեր ընտանիքի մասով, նրա հարազատներն են տարածում: Ավելին, կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու բավարար փաստեր ունի, և չեմ էլ կասկածում Ազգային անվտանգության օբյեկտիվության վրա: Մենք այս գործընթացի հետ կապ չունենք. այն տեսաերիզը ով տարել և հանձնել է Ազգային անվտանգության ծառայությանը, այդ տղայի հետ ես երկար ժամանակ չեմ շփվել, իսկ այդ նկարահանողը եղել է հենց իր ընկերներից մեկը: Դա Սերոբ Տեր-Պողոսյանը ինքն էլ գիտի:
- Ասում են, որ հենց գործարանը Տեր-Պողոսյանը համաձայնի հանձնել, քրգործը կփակվի: Մեր աղբյուրները պնդում են, որ 2007թ.-ին Սերոբ Տեր-Պողոսյանը իշխանությունների հրահանգով զբաղվել է ընտրակեղծիքով, ուստի իշխանությանը պետք չեն դատարանում այսպիսի բացահայտումներ:
- Ես վստահ եմ, որ նա նման բան չի արել, որովհետև Ախթալայում Խաչիկյան Վազգենի հարգանքը կամ այստեղի իշխանությունների կողմից կատարված աշխատանքները այնքան բավարար են, որ մարդիկ առանց ընտրակաշառքի գնում և ընտրում են իշխանություններին:
- Լավ, ներկա պահին ինչպիսի՞ն են Ձեր և Սերոբ Տեր-Պողոսյանի ընտանեկան փոխհարաբերությունները, շարունակո՞ւմ եք մոտիկություն անել:
- Մենք ոչ մի անգամ էլ ընտանիքներով մոտիկ չենք եղել: Պարզապես ես` որպես համայնքի ղեկավար, իսկ ինքը գործարար, սեփականատեր ենք շփվել և ոչ ավելին:
|
http://1in.am/arm/armenia_interview_12021.html
Էս Խաչիկյանը էն նապաստակի շրթունքներով երիտհանրապետականը չէ?
Էն որ զանազան զարմազանովների հետ հանդիսանում են ՀՀԿ-ի ռուպորը!
|