Re: Уйдут ли сержанта-хабРКисты? Ултиматум оппозиции правящему режиму. Ընդդիմությունը ուլտիմատում է դրել Մարտի 15
Հովիկ Թամամյանը փախել է Հայաստանից
Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` 2011թ. փետրվարի 26-ի որոշմամբ պաշտոնից ազատված ՀՀ Ոստիկանության հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը երեկ Հայաստանից մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք։
«Մեր տեղեկություններով, Թամամյանը Շերեմետեւո-2 օդակայանից արդեն լքել է նաեւ Մոսկվան»,-հայտնում է թերթը։ «Ժամանակ»-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այս շաբաթ պատրաստվում է հայտնի քրեական գործի շրջանակներում Թամամյանին ձերբակալման սանկցիա տալ։
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք էր բարդվել ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա, ինչն էլ պատճառ էր դարձել, որ վերջինիս ազատեն զբաղեցրած բարձր պաշտոնից։
|