26 Mar 11, 16:30
|
#133 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Уйдет ли Каддафи? Ливия бурлит
Quote:
Լիբիացի ապստամբների առաջնորդ Աբդել Հաքիմ ալ Հասիդին խոստովանել է, որ Մուամար Կադաֆիի վարչակազմի դեմ պայքարող ապստամբներն «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեն։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Իտալական Il Sole 24 Ore թերթի հետ հարցազրույցում Ալ Հասիդին ասել է, որ ինքը Լիբիայի արևելքում գտնվող Դեռնա քաղաքում 25 լիբիացիների է վարձել՝ Իրաքում «Ալ Կաիդայի» կազմում՝ կոալիցիոն զորքերի դեմ պայքարելու համար։ Նրանցից ոմանք, ըստ նրա, այսօր Աջաբիա քաղաքում պայքարում են Կադաֆիի զորքերի դեմ։
Ալ Հասիդին հավելել է, որ «Ալ Կաիդայի անդամները լավ մուսուլմաններ են և պայքարում են զավթիչների դեմ»։
Ալ Հասիդին նաև նշել է, որ ինքը «օտարերկրյա ներխուժման դեմ» պայքարել է նաև Աֆղանստանում։
Իսկ ամերիկյան և բրիտանական կառավարական աղբյուրների համաձայն՝ Ալ Հասիդին Լիբիայի իսլամական զինվորական խմբի անդամ է։ Այդ խմբի իրականացրած պարտիզանական հարձակումների հետևանքով 1995 և 1996թթ տասնյակ լիբիացի զինվորներ են զոհվել։
|
во кого дермократы поддерживают
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|