Join Date: Dec 2006
Age: 52
Rep Power: 27
|
Պատասխանը: Церемония вручения наград в области армянского шоу-бизнеса «Ташир 2009»
Точное определение от григорий - квартиры остались на шее у карапетичов вот и как нибудь хотят от них отделаться пока хоть какой то выгодный вариант из этих квартир можно будет выжить, к примеру списать как затраты на рекламу своей компании и имиджа. Хотя имидж от этого кябаб шоу у организаторов ещё хуже стал, такое впечателние что имеем дело с шоу в сельском клубе
Quote:
Մանթաշովից՝ «Տաշիրի Սամո»
Իր գաղափարական ուղղվածությամբ «Տաշիր-2011»-ը չէր տարբերվում նախորդ «Տաշիրներից»՝ նույն ռաբիսության եւ ռուսամոլության գռեհիկ ցուցադրումն էր՝ լճացման շրջանի «քյաբաբ-շոու»-ի հոտով: Ես ինքս ռուսական մշակույթի ջերմ երկրպագուն եմ, մեր բարեկամ ժողովուրդն իսկապես ստեղծել է հզոր ազգային արվեստ՝ առաջին հերթին գրականություն եւ երաժշտություն, որոնց նմուշներին ծանոթ չլինելը ուղղակի աղքատացնում է մարդուն: Բայց «ռուսական մշակույթ» ասելով ես հասկանում եմ, օրինակ, Պուշկին կամ Չայկովսկի, ոչ թե Նիկոլայ Բասկով կամ Քսենյա Սոբչակ: Ինձ ոչ ոք չի բացատրել, թե որն է այդ աղջկա մասնագիտությունը, ո՞ր բնագավառում է նա վարպետացել եւ արժեքներ ստեղծել՝ լրագրության, կինոյի, թատրոնի, երգի, պարի, եւ հատկապես ո՞ր ծառայությունների համար է նրան տուն հասնում Հյուսիսային պողոտայում: (Երկու ձեռքով կողմ կլինեի, եթե ռուսահայ միլիոնատերը գնահատեր, ասենք, Բորիս Գրեբենշիկովի կամ Վալերի Գերգիեւի վաստակը):
Օտարներին բնակարան կամ ավտոմեքենա նվիրելը պարզապես «ժեստ» է՝ պարզ է, որ նրանք դրա կարիքը չունեն, բայց մենք՝ հայերս, այդ մարդկանց սիրում եւ հարգում ենք: Չնայած բոլոր դեպքերում կարելի է հարգանքն արտահայտելու այլ ձեւ գտնել: Սակայն երբ մեր «Մանթաշովը» խրախուսում է նյութական լուրջ խնդիրներ չունեցող հայերին, դա արդեն, ուզես-չուզես, ձեռք է բերում սոցիալ-քաղաքական ենթատեքստ: «Տաշիրի» կազմակերպիչները եւ անձամբ Սամվել Կարապետյանը պետք է այնքան «քթի ծակ» ունենային, որ հասկանային՝ երբ կան հազարավոր հայաստանցիներ, որոնց աշխատավարձը լավագույն դեպքում 200-300 դոլար է, երբ միայն Գյումրիում կա 23 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 3157 անօթեւան, շաբաշ տվող «ցեխավիկի» նման այստեղ-այնտեղ փողեր ցփնելը կարող է վրդովմունք առաջացնել: Մեկ «աստղին» կես միլիոն դոլար արժողությամբ տուն նվիրելու փոխարեն կարելի է լուծել 10 կարիքավորների խնդիրը:
Մեր մշակույթի գործիչներին, իհարկե, նույնպես պետք է խրախուսել: Օրինակ՝ այն գրադարանավարին, որը ամբողջ ձմեռ վերարկուով սառը սենյակում իր գործն է անում, դաշնամուրի այն դասատուին, որը կոպեկների դիմաց ամեն օր գալիս է դպրոց: Իսկ «աստղերն» իրենց հացը այսպես թե այնպես վաստակում են, նրանցից ոմանք էլ իրենք կարող են բարեգործությամբ զբաղվել: Մասնավորապես, Արմենչիկը, որին նույնպես տուն են նվիրել Հյուսիսային պողոտայում, եւ որը, ըստ ամենայնի, այդ տանը չի պատրաստվում ապրել՝ գերադասելով ավելի տաք Լոս Անջելեսը: Հետաքրքիր է, որ նրա «Վերադարձ» երգը, որտեղ նա կլկլացնելով երգում է հայրենիքի՝ իրենց խեղդող կարոտի մասին, youtube-ում նայել է մոտ մեկուկես միլիոն մարդ: Դրանից կարելի է երկու հետեւություն անել. լավատեսական՝ մեր ազգի ընդամենը մեկ քառորդն է ռաբիս, հոռետեսական՝ նույնքան մարդ գերադասում է Հայաստանը սիրել հեռվից:
...«Իսկական» Ալեքսանդր Մանթաշովը օգնում էր Կոմիտասին: Իսկ «Տաշիրի Սամոն»՝ Արմենչիկին, չնայած վերջինս օգնության որեւէ կարիք չունի: Այդպիսին է մեր մեծահարուստների՝ մեկ դարում անցած ճանապարհը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://www.aravot.am/
|
|