11 Apr 11, 20:21
|
#189 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Hayastan@ qandoxner@
Quote:
Originally Posted by ХичКОК
Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հրազդանի կիրճում 10-15 հրշեջ մեքենաներ են հավաքվել, եւ հրշեջները փորձում են հանգցնել կրակը:
Հրդեհն այնքան ուժեղ է, որ թանձր ծուխը երեւում է քաղաքի տարբեր հատվածներից:
Նշենք, որ «Փարվանա» ռեստորանը պատկանում է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
|
Էդ տուֆտա Լֆիկ_Սյամոն փորձում է նույնիսկ այդ կրակը հանգցնել...
Quote:
Երկու փորձանք մեկ օրում
08/04/2011 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ միանգամից երկու դժբախտություն է վրա հասել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին. նախ առավոտյան հաղորդագրություն ստացվեց, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ապրիլի 7-ի որոշմամբ ուսումնասիրություններ է սկսել շաքարավազի շուկայում: ՏՄՊՊՀ-ն մոնիտորինգ է իրականացրել խանութներում եւ պարզել, որ «շաքարավազի շուկայում կան գնային փոփոխություններ, մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է»:
Հանձնաժողովը պատրաստվում է շաքար ներկրող եւ արտադրող ընկերություններից տեղեկատվություն պահանջել իրենց գործունեության եւ գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ Հայաստանում շաքարավազի պահանջարկը բավարարվել է ներկրվող շաքարավազի հաշվին, որն ապահովել է հիմնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Սակայն շուկայում գործում է նաեւ արտադրող ընկերություն՝ «Լուսաստղ շուգր» անվամբ: Նկատենք, որ այս երկու ընկերություններն էլ պատկանում են Ալեքսանյանին:
Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն արդեն 7 վարչական վարույթ է հարուցել եւ 3,5 մլն դրամով տուգանել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները՝ այլ ընկերությանը պատկանող ապրանքների՝ շփոթության աստիճանի նման արտադրատեսակներ շուկա հանելու համար: Վերջին սկանդալը մասնավորապես վերաբերում էր ուկրաինական օղու նմանությամբ օղիների արտադրությանը: Սակայն ՏՄՊՊՀ որոշումները Ալեքսանյանը բողոքարկել է դատարանում, եւ չի բացառվում, որ դատարանը բավարարի նրա պահանջը: Չնայած ՏՄՊՊՀ որոշումները, կարծում ենք՝ համաձայնեցված են ՀՀ նախագահի նստավայրի հետ, եւ օլիգարխին ճնշելու որոշումը կայացվել է այնտեղ:
Այդ որոշման մասին է խոսում նաեւ այն, որ Ալեքսանյանի մերձավորները դժգոհում են գները զսպելու քաղաքականությունից եւ ասում, որ դրանով խփում են բիզնեսին: Մասնավորապես, ձեթի, շաքարի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների հետ կապված՝ իշխանությունն արգելում է գների բարձրացումը, եւ Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, փորձում է շուկաներ գտնել ու բիզնես անել դրսում: Ի դեպ, Բրազիլիայից շուտով շաքարեղեգի նոր խմբաքանակ է հասնելու Հայաստան, եւ Ախուրյանի գործարանը կրկին կսկսի աշխատել: Այն որոշ ժամանակով կանգնեցվել էր, քանի որ արտադրանքի կուտակումներ էին առաջացել՝ շուկան հագեցած էր շաքարով:
Այս տնտեսական խնդիրները քիչ էին, երեկ էլ մեծ հրդեհ է բռնկվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում: Մոտ 2 ժամ տեւած հրդեհը հաջողվել է մարել մի քանի հրշեջ մեքենաների միջոցով: Այրվել է ռեստորանի տանիքը, եւ ներսում հալվել է առաստաղը: Վնասը բավական մեծ է, եւ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է անգամ ԱԺ պատգամավորը:
|
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|