Quote:
«Հայկական ժամանակ». Լարվել են Ալիկ Սարգսյանի եւ Ներսիկ Նազարյանի հարաբերությունները
Ապրիլ 12, 2011 | 09:58
ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունները վերջին օրերին կտրուկ սրվել են այն աստիճան, որ ՀՀ ոստիկանապետը սկսել է այդ մասին ակնարկել հրապարակային, գրում է «ՀԺ»-ն։
«Անցած հանգստյան օրերին ոստիկանության ղեկավարության եւ լրագրողների մասնակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված քննարկման ժամանակ Ալիկ Սարգսյանը խոսել է իր ենթականերից մեկի մասին, որը «ասուլիսներում իր իրավասություններին չվերաբերող հայտարարություններ է անում»։ Չնայած նա հրաժարվել է այդ ենթակայի անունն ասել, բայց հարցուփորձերից հետո ակնհայտ է դարձել, որ քննադատությունն ուղղված է Երեւանի ոստիկանապետին։
Սարգսյանն ասել է, որ իրականությանը չի համապատասխանում մեկ շաբաթ առաջ ասուլիսում Ներսես Նազարյանի հնչեցրած այն պնդումը, թե Ազատության հրապարակի հետ կապված գործողություններում ոստիկանությունը գործել է իր՝ Երեւանի ոստիկանապետի որոշումների հիման վրա։
Նազարյանն այդ կերպ ընդգծել էր ոստիկանության համակարգում իր ունեցած դիրքը, ինչն էլ փորձել է հերքել Սարգսյանը՝ պնդելով, որ նման կարեւոր հարցերում որոշումները կայացնում է ինքը»,-տեղեկացնում է օրաթերթը։
|
Главполицейские республики и Еревана дерутся за статус большого друга народа, один говорит я пустил народ на площадь свободы, а другой мол нет это было моё решение.
Видно начинается беготня крыс с тонущего коробля - стараются на час раньше показаться "другом"