Re: Уйдут ли сержанта-хабРКисты? Ултиматум оппозиции правящему режиму. Ընդդիմությունը ուլտիմատում է դրել Մարտի 15
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ ապրիլի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ են տեղափոխել մի անձի:
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր նշված դատարանին որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության (ՀԿԳ) ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ:
Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով:
«Առաջին լրատվականին» քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վահան Խանզադյանը Մարտի 1-ի գործով կարևոր քննիչներից մեկն է, ով ակտիվ դերակատարություն է ունեցել զոհերի դիազննումների փաստերը և մահվան իրական պատճառները կոծկելու հարցում:
«Առաջին լրատվականի» հավաստի աղբյուրների համաձայն` Վահան Խանզադյանի կալանավորումը մեծ անհանգստություն և դժգոհություն է առաջացրել իրավապահ համակարգի ներսում: Մասնավորապես` ըստ մեր աղբյուրների` այժմ 50- 60 քննիչներ սպառնում են դիմում գրել, ազատվել աշխատանքից:
Նրանց դժգհության պատճառը հետևյալն է` «ասում եք` էս արեք, էն արեք, հետո բռնու՞մ եք...»: Այժմ իրավիճակն այնքան է բարդացել, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը խնդրել է իրեն երկու օր ժամանակ տալ` որպեսզի բանակցություններ վարի Վահան Խանզադյանին ազատ արձակելու ուղղությամբ, սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են նման դեպքերի ընթացքը:
|