Thread: Armenia Hayastan@ qandoxner@
View Single Post
Old 16 Apr 11, 03:51   #196 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

Եվ այսպիսի նախընտրանք ժողովրդի կողմից կարելի է մեկնաբանել, բայց ես ինքս շուտ էի ներկայացրել այս գիշատիչին...

Quote:
ՈՐՏԵՂԻՑ ՍԿՍԵԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ


Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում խոսում է քաղաքական ու տնտեսական համակարգը բարեփոխելու մասին: Նշվում է, մասնավորապես, որ հաջորդ խորհրդարանում գործարարների թիվը պետք է ավելի քիչ լինի, որպեսզի լուծվի բիզնեսի ու իշխանության սերտաճման կարեւորագույն խնդիրը:

Խոսքը խոսք, սակայն պետք է լինեն քայլեր, որպեսզի հասարակությունը հավատա խոսքին: Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանը, կարող են կատարել քայլեր, որոնք հասարակության մոտ գուցե առաջացնեն բարեփոխումների հանդեպ վստահություն:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանը կարող է նման քայլ կատարել, իր եղբորը` խոշոր գործարար եւ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին, համոզելով վայր դնել մանդատը: Բոլորն էլ հասկանում են, թե ինչու եւ ինչպես է նա հայտնվել խորհրդարանում: Դժվար է հիշել դեպք, թերեւս այդպիսին չկա էլ, որ Սաշիկ Սարգսյանն իր պատգամավորական “գործունեության” ժամանակաշրջանում հանդես եկած լինի որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկով, կամ որեւէ բանով, որ պարտավոր է կատարել պատգամավորը, բացի նիստերին հաճախելուց: Թեեւ, դժվար է ասել, թե Սաշիկ Սարգսյանը քանի անգամ է հաճախել խորհրդարան:

Փոխարենը, Սաշիկ Սարգսյանն իր դիրքը` նախագահի եղբայր եւ պատգամավոր, օգտագործում է սեփական բիզնեսի համար: Սակայն, այս ոլորտում էլ չի ստացվում անաղմուկ անել որեւէ բան: Օրինակ, մամուլը գրել է նրա ամերիկյան “բիզնեսների”, ոչխարի արտահանումների եւ այլնի մասին, տարբեր աղմկոտ պատմությունների մասին, որոնց կենտրոնում եղել է Սաշիկ Սարգսյանը:

Քանի դեռ նա խորհրդարանում է, ոչ ոք չի հավատա իշխանության մտադրություններին: Այդ թվում եւ գործարար-պատգամավորները, որոնք կարող են պարզ հարց տալ` իսկ ինչո՞ւ հենց իրենք: Այնպես որ, իշխանությունը պետք է սկսի ոչ թե պարզապես “իրենից”, այլ հենց առաջին հերթին իրենից, իր մերձավորներից:

Attached Images
 
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:52.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60