View Single Post
Old 22 Apr 11, 01:21   #3 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 28 brat_eu is on a distinguished road
Re: Grand Prix in Düsseldorf 2011

Ի՞նչ արժե «Եվրատեսիլ-2011»-ը. գերմանացիները միջոցներ չեն խնայում

22:30 • 21.04.11


«Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլին մնացել է մեկ ամիս: Դյուսելդորֆում համաեվրոպական երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են: Միջոցառման կազմակերպման ծախսերն արդեն մի քանի միլիոն եվրոյի են հասնում:

2010թ. համաեվրոպական երգի «Եվրատեսիլ» մրցույթում հաղթած Լենա Մայեր-Լանդրուտը «բերել» է այն իր հայրենիք` Գերմանիա: Երգի փառատոնի անցկացման իրավունքը շահել է Դյուսելդորֆ քաղաքը` առաջ անցնելով Բեռլինից, Համբուրգից և Հաննովերից: Քաղաքը մրցույթի համար տրամադրել է իր ֆուտբոլային մարզադաշտը: Որպեսզի նախապատրաստական աշխատանքներն ընթանան ըստ ծրագրի, «Ֆորտունա» ակումբի խաղացողները վեց շաբաթ շուտ «լքել» են այն: «Եվրատեսիլի» մասնակիցների համար կառուցվում է ժամանակավոր ստադիոն, որը տեղավորում է 20 հազ. հանդիսատես: Ստադիոնի շինարարության ծախսերը կազմել են մոտ ˆ2,8 մլն: «Այս միջոցառման համար քաղաքային բյուջեից հատկացվել է ˆ7,8 մլն: Այժմ մենք իրացնում ենք այս միջոցները»,- ասել է «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպիչ Անդրե Բոշեմը գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

Գերմանացիներն այցելել են նաև «Եվրատեսիլ-2010»-ի կազմակերպիչ Օսլո` փորձի փոխանակման նպատակով: Բոշեմի խոսքով` «Եվրատեսիլի» շնորհիվ զբոսաշրջիկների այցելությունների թիվը Նորվեգիա ավելացել է ավելի քան տասը անգամ: Սրան կարելի է հավելել գովազդային ահռելի «էֆեկտը», որն «առաջացրել» են մրցույթի մասին տեղական և միջազգային զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունները: Իրականում, եթե Օսլոն վճարեր այդ հրապարակումների դիմաց, ապա ˆ200 մլն-ի հավելյալ ծախս կկատարեր: «Եվրատեսիլի»` Դյուսելդորֆի կազմակերպիչները վստահ են, որ միջոցառման լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում կնպաստի միջազգային տարբեր ընկերությունների կողմից իրենց քաղաքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը: Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի ողջ մրցույթի կազմակերպիչը Եվրոպական հեռարձակողների միությունն է (EBU):

Ծրագրված է, որ Եվրատեսիլի շրջանակում Դյուսելդորֆ կայցելեն 43 երկրի ներկայացուցիչներ, իսկ միջոցառումը կլուսաբանեն 2500 լրագրողներն ամբողջ աշխարհից:

«Եվրատեսիլ-2011»-ի գերմանական կազմակերպիչ ARD մեդիաընկերությունը չի նշում ծախսերի իր մասնաբաժինը: Ընկերության հավաստմամբ` իր ծախսերը, սակայն, մեկ քառորդով կզիջեն Օսլոյի իրենց գործընկերների ծախսերին: Փորձագետների գնահատմամբ` «Եվրատեսիլ-2010»-ի ծախսերը կազմել են ˆ25 մլն, որից ˆ16 մլն-ը հատկացրել է մրցույթի կազմակերպիչ նորվեգական NRK հեռուստաընկերությունը: Հետևապես` Դյուսելդորֆը կծախսի մոտ ˆ12 մլն: Եվս ˆ3,8 մլն կհատկացնի Եվրոպական հեռարձակողների միությունը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպման ծախսերը կկազմեն ˆ23-25 մլն, ինչը համարժեք է Օսլոյի ծախսերին:

Ըստ «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպիչ NDR գերմանական ընկերության` իրենց համար գլխավորը գումարը չէ, այլ հեղինակությունը: «Եվրատեսիլ մրցույթը այն միջոցառումը չէ, որը կազմակերպում են գումար վաստակելու նպատակով»,- ասել է NDR-ի ներկայացուցիչը:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 18:40.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64