Re: Фильм про Азербайджан 21 века. Коррупция власти.
ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ԱՅՑԵԼԵԼ ՋՈՒՂԱ
Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ապրիլի 21-ին այցելել է Նախիջեւանի ինքնավար հանրապետություն: Բաքվից դուրս իր առաջին ուղեւորության ընթացքում Բրայզան ցանկացել է այցելել Ջուղա, որտեղ 2005 թ. ոչնչացվել են հայկական գերեզմանատան խաչքարերը: Սակայն դեսպանին թույլ չեն տվել այցելել Ջուղա: Նախիջեւանի իշխանությունները նրա հետ մանրամասն քննարկել են Ջուղայի խաչքարերի հարցը, եւ խոստացել են մոտակա ամիսների ընթացքում հնարավոր դարձնել նրա այցը, հաղորդում է ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանում:
“Որպես դեսպան ժամանելուց առաջ ես Վաշինգտոնում հանձն եմ առել այցելել Նախիջեւան պարզելու, թե ինչ է կատարվել Ջուղայում: Գերեզմանատան ոչնչացման լուրը լսելով` ես ասացի, որ մշակութային վայրերի, հատկապես գերեզմանատան պղծումը ողբերգություն է, որը մենք քննադատում ենք, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունեցել: Միացյալ Նահանգները շարունակում է կողմերին կոչ անել հարգել նման վայրերը եւ համագործակցել դրանց պահպանության հարցում”, ասել է դեսպան Բրայզան:
“Ես ակտիվորեն աշխատել եմ Թբիլիսիում հայկական եկեղեցիների, Շուշիում եւ Աղդամում ադրբեջանական մզկիթների պաշտպանության ուղղությամբ: Այս մշակութային եւ կրոնական հուշարձանների պաշտպանությունը համամարդկային նշանակություն ունի, ինչը վեր է բոլոր տեսակի քաղաքական, մշակութային եւ կրոնական տարբերություններից,” հայտարարել է Մեթյու Բրայզան:
|