Re: Следующий Президент России Next president of Russia
Վլադիմիր Պուտինին երիտասարդ կին եւ օրինական ժառանգ է պետք: Միայն դա կօգնի բարձրացնել ռուսաստանցիների կենսամակարդակը: Դրանում վստահ է գործարար, հասարակական եւ քաղաքական գործիչ Գերման Ստերլիգովը: Նա «Կենդանի մատյանի» իր բլոգում գրել է, թե ինչպես կարելի է երկիրը հանել ճգնաժամից:
Ըտ Ստերլիգովի, իշխանությունը պետք է փոխանցվի ժառանգաբար, հորից որդուն:
«Աղջիկներին իշխանությունը փոխանցելը նույն է, թե ամեն ինչ թողնես բարձիթողի: Ով աղջկան սիրի, նա էլ կլինի իշխանության ղեկին: Ուստի ժառանգորդը պետք է տղա լինի»,- գրել է գործարարը:
Ստերլիգովի կարծիքով, դա պետք է լինի Պուտինը, եւ այսօր արդեն պետք է հանրային կարծիք ձեւավորել վարչապետի նոր ամուսնության շուրջ: Ընդ որում, հարսնացուն պետք է լինի լավ ընտանիքից, կույս եւ գեղեցկուհի` դաստիարակված առանց հեռուստացույցի եւ ժամանակակից դպրոցի:
|