Re: Общественные новости Армении
5 տարի առաջ «Արմավիա» ընկերությանը պատկանող A-320 օդանավի վթարի զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել մայիսի 3-ին` Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Այս մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
2006 թվականի մայիսի 3-ին «Արմավիա» ընկերությանը պատկանող Airbus A-320 օդանավը վթարի ենթարկվեց Սոչիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Օդանավի բեկորները հայտնաբերվել են ափից մի քանի կմ հեռավորության վրա: Ավիաընկերության տվյալներով, օդանավում գտնվել են 113 մարդ, այդ թվում 105 ուղեւորներ եւ անձնակազմի 8 անդամներ: Նրանք բոլորը զոհվել են:
Վթարի ենթարկված օդանավը Երեւանից թռչում էր Սոչի:
Տեղեկանալով, որ Սոչիում եղանակը լավը չէ, օդաչուները որոշել էի վայրէջք կատարել Թբիլիսիում, սակայն Սոչիի դիսպետչերներից տեղեկություն էր ստացվել, որ եղանակը նորմալ է եւ օդանավը կարող է վայրէջք կատարել Սոչիում:
Օդանավի անձնակազմը փորձել է վատ եղանակային պայմաններում վայրէջք կատարել, սակայն օդաչուներին դա չի հաջողվել եւ օդանավը փորձը կրնել է: Երկրորդ փորձի ժամանակ A320-ը անհետացել է ռադարների էկրանից
|