06 May 11, 19:26
|
#199 (permalink)
|
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Hayastan@ qandoxner@
Quote:
Այսօր կալանավորվել են մարտի 1-ի գործով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` Մացոյի եղբոր որդիները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշում է կայացրել բավարարել Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը Մնացական Մարտիրոսյանի եղբորորդիների` Արթուր և Արմեն Մարիրոսյանների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Վերջիններս մեղադրվում են ապօրինի զենք կրելու և Գավառի բնակիչ «Կոկո» մականունով հայտնի Հովսեփ Հովսեփյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Դատական նիստը նախագահել է դատավոր Ռուբեն Վարդազարյանը: Նիստից հետո ԱԱԾ աշխատակիցները երիտասարդներին տեղափոխել են Երևանի թիվ մեկ մեկուսարան:
Նշենք, որ մահափորձի դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Ի դեպ, նույն գործով կալանավորվել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:
|
..
|
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
|
|
|