| 
	
		
		
			
			 
				
				Re: Hayastan@ qandoxner@
			 
			 
			
		
		
		Ի պատիվ Պուտինի.  
 
“Ողջ մնա գյուղում մնացողը, օտար երկիր գնացողը…”. Արտագնա աշխատանքի մեկնողների թիվն անհամեմատ աճել է 
  
Դեռևս խորհրդային տարիներին Մարտունու տարածաշրջանը հայտնի էր “խոպանչիներով”: Այն ժամանակ  մեկ-երկու ամսով արտագնա աշխատանքի էին մեկնում հիմնականում  Ն. Գետաշեն-Երանոս ենթաշրջանի գյուղերի բնակիչները: Կայուն աշխատավարձով ապահովված “դուրս չգնացողները”  “խոպանչիներին” անգամ աղջիկ չէին տալիս: 
  
Հիմա հակառակն է. աղջկա հարազատները նախ հետաքրքրվում են` տղան դուրս-մուրս գալի՞ս է, արտերկրում բարեկամներ ունի՞…   Ու  օտար հողում իրենց ընտանիքի հացը վաստակելու հույսով արտագնա աշխատանքի են մեկնում արդեն բոլոր համայնքներից: 
  
Դեռ ավելին, գնալով ավելի մեծ թիվ են կազմում ընտանիքներով հեռացողները:  Յուրաքանչյուր գյուղ անգամ իր հիմնական ուղևորության կետն ունի. Վաղաշենցիներն, օրինակ, Վորոնեժում են, վարդենիկցիները` Պերմում ու Տյումենում, իսկ լիճքեցիները` Մոսկվայում: Վերջիններս անգամ գյուղի նորակառույց թաղամասն են անվանակոչել ՌԴ  վարչապետի անունով: 
		
		
		
	 |