View Single Post
Old 10 May 11, 18:03   #42 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

Քոչարյանը խոսեց. «Սլաքները» թեքելու տեղ չկա

Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որը ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ:

- Նախորդ ամիս ՀՀ նախագահը իրավապահ մարմիններին հանձնարարեց ակտիվացնել «մարտի 1-ի» գործի հետաքննությունը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաեւ վերլուծաբաններ եւ լրագրողներ անմիջապես սկսեցին պնդել, թե այդ հանձնարարականի «սլաքները» թեքված են Ձեր դեմ: Ավելին. կարծիքներ հնչեցին, թե այս գործընթացը կչեզոքացնի «Քոչարյանի գործոնը» եւ կզրկի Ձեզ ապագայում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից: Տեղի՞ն են արդյո՞ք այս գնահատականները եւ սպասելի՞ են արդյոք այդպիսի զարգացումներ: Եվ ինչպե՞ս եք վերաբերվում նախագահի այդ հանձնարարականին:

- Այո, նաեւ բազմաթիվ մտքեր արտահայտվեցին առ այն, թե ո՞ւմ էին ձեռնտու «մարտի 1-ի» ողբերգական իրադարձությունները: Պատասխանը շատ պարզ է. նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները, բայց հաստատ ոչ իշխանություններին` թե ներկայիս, թե նախորդ: Չէ՞ որ «մարտի 1-ի» իրադարձությունների ընդհանուր պատկերը բավականին պարզ է: Դրանք ծավալվել են ամբողջ երկրի աչքի առաջ: Թե՛ ընդդիմության գործողությունները, թե՛ իշխանության արձագանքը:

Դրանց էությունը հետեւյալն է. պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը եւ պատրաստվում է գրավել նախագահական պալատը: Ոչ ավել եւ ոչ պակաս: Իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ այդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը գնաց հակաօրինական քայլերի: Ուղղակի հիշեցնում եմ, որ Երեւանում արտակարգ դրություն մտցվեց այն ժամանակ, երբ արդեն տասնյակ մեքենաներ էին այրվել կամ թալանվել, երբ ամբոխը ջարդուփշուր էր անում շուրջբոլորը եւ երբ հայտնվեցին առաջին զոհերն ու վիրավորները ոստիկանների ու քաղաքացիների շրջանում: Երբ ակնհայտ էր, որ իրավիճակը բացարձակապես չի վերահսկվում եւ սպառնում է թե Սահմանադրական կարգին, թե քաղաքացիների անվտանգությանն ու ունեցվածքին: Հերքել այս ակնհայտ իրողությունն ուղղակի անհնար է: Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի: Այն է` ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո եւ, այնուհետ, հաստատվելով խորհրդարանում: Կարծում եմ, որ այդ միջոցին պետք էր ավելի վաղ դիմել, գուցեեւ հնարավոր լիներ խուսափել զոհերից:

Նախագահն անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի վերականգնման գործընթացը, չի կանոնակարգում հատուկ միջոցների օգտագործումը: Դա անում են համապատասխան գործադիր մարմինները` գործող օրենքների շրջանակներում: Ամբողջ աշխարհում է այդպես:

«Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմի մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով: Եվ խնդիրն այն է, որ հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները` կոնկրետ անձերին պատասխանատվության կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար: Այս հանգամանքն, իհարկե, խոցելի է դարձնում իշխանությունների դիրքերը ինչպես հանրության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աչքերում: Ենթադրում եմ, դրանով են բացատրվում նախագահի նշված հանձնարարականները: Հետաքննության կոնկրետ արդյունքները կկասեցնեին թեմայի բազմապիսի շահարկումները, ինչում ես խիստ շահագրգռված եմ:

Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ: Ակներեւ է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել եւս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Բոլոր 8 քաղաքացիական անձիք հասարակ մարդիկ էին, որոնք որեւէ կերպ չէին դրսեւորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով:

Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից եւ ոչ մեկը որեւէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որեւէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել: Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին: Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից:

Այնպես որ, «սլաքները» թեքելու տեղ չկա, ինչքան էլ որ չլարվեն նրանք, ում հանգիստ չի տալիս իմ «քաղաքական գործոնը»:

- Այսօր հետեւյալ իրավիճակի ականատեսն ենք. Դուք որեւէ քաղաքական ակտիվություն չեք ցուցաբերում, սակայն Ձեր անունն ամեն օր շրջանառվում է տարբեր վերլուծական հոդվածներում եւ կանխատեսումներում: Ավելին, հայկական մամուլի հրապարակումների եւ տարբեր քաղաքական գործիչների (մասնավորապես` ՀԱԿ-ից) ելույթների ընդհանուր համատեքստը թույլ է տալիս ենթադրել, որ երկրում դիտվող քաղաքական գործընթացի առանձնահատկությունները այս կամ այն չափով պայմանավորված են այդ նույն «Քոչարյանի գործոնով»: Ինչո՞վ, ըստ Ձեզ, կարելի է բացատրել այս երեւույթը:

- Թերեւս, այն բանով, որ իմ նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով: Ըստ ամենայնի, որոշ քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը: Այստեղից էլ ծնվում են այն տարիների ձեռքբերումների նվաստացման եւ այդ ձեռքբերումները վերացական, մեզանից կախում չունեցող համաշխարհային գործընթացներին վերագրելու սին փորձերը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը:

- Ինչպե՞ս եք գնահատում իշխանության եւ ընդդիմության մեջ նշմարվող երկխոսությունը: Ինչպիսի՞ն է ընթացիկ քաղաքական գործընթացի Ձեր գնահատականը:

- Գնահատականը պայմանավորված է երկխոսության առարկայով: Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանը եւ տանում է դրա ծայրահեղացման բացառմանը, ապա, իհարկե, դրական եմ գնահատում: Կայունությունը տնտեսության աճի անհրաժեշտ նախապայման է, իսկ այսօր Հայաստանը դրա կարիքն ամենից շատ ունի:

Դա նաեւ կօգնի արդար ընտրությունների անցկացմանը: Եթե ընտրություններն անցնում են «լինել կամ չլինել» կարգախոսի ներքո, ապա կեղծարարության շարժառիթներն անասելի ուժեղանում են:

Իսկ եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգեւատրման դիմաց), ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում եւ կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը. դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել եւ զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից:

Ինչ է այժմ կոնկրետ կատարվում իշխանության եւ ընդդիմության միջեւ` ես չգիտեմ: Այդ գործընթացին, փառք Աստծո, չեմ մասնակցում: Ես ընդամենը նկարագրեցի հնարավոր տարբերակներն ու հնարավոր հետեւանքները: Մեր իրականության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր են: Թե դրանցից որը կիրագործվի` ցույց կտա ժամանակը:
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 06:45.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60