Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Евровидении 2011/Eurovision 2011
Եվս մի մեկնաբանություն ´´ Հայկո...
Quote:
Ով է մեղավոր Էմմիի պարտության համար
Ռեալ Մադրիդի պես արքայական թիմն էլ է պարտություն կրում, հետո ինչ...ինչ-որ չափով պետք է թեթև վերաբերվել Էմմի պարտությանը,- «Եվրատեսիլ 2011»-ում մեր երկիրը ներկայացնող եզրափակիչ չանցնելու հանգամանքի մասին խոսելով նման կարծիք հայտնեց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: «Անգամ 8-րդ կամ 10-րդ տեղը գրավելու դեպքում էլ մենք ասում էինք, վայ վատ է, որ 8-րդ տեղը զբաղեցրեց, բայց հաշվի չենք առնում, որ այսպիսի փոքր պետության համար ախր դա էլ է իրականում շատ մեծ հաղթանակ: Պարզ է` գալու էր մի օր, երբ Հայաստանը չէր անցնելու եզրափակիչ փուլ: Ուղղակի ափսոսում եմ, որ հենց Էմմի վրա այդ ամենը ջարդվեց: Հաստատ, եթե Էմմին անցներ եզրափակիչ, բոլորը կասեին, որ լավ ելույթ էր, բայց քանի որ չի անցել եզրափակիչ` փնովում են»,- ասաց երգիչը:
Հայկոյի կարծիքով, իրականում ամեն ինչն էլ լավ էր պատրաստված :
-Ճիշտ է կիքսեր եղան, բայց դա նորմալ է: Էմմին փորձերում փայլուն էր երգում: Երևի հուզմունքն էր շատ,- նշեց Հայկոն:
Մեր հարցին, թե ո՞րն էր բուն պատճառը, որ Էմմին պարտվեց գովա՞զդն էր թերի, կատարու՞մը, թե՞ Հայաստանի գործոնն էր իբրև փոքր պետություն, Հայկոն պատասխանեց.
«Մեր երկրում պրոբլեմը նրանում է, որ ամեն մարդ իր գործով չի զբաղվում: Մեր երկրում շատ մարդիկ չեն զբաղվում իրենց մասնագիտությամբ: Ալիկ Հարությունյանն այնքան էլ կապ չունի անհաջողության հետ, այստեղ այնքան մարդիկ կան, որ միայն նա չի: Կարող եմ ասել, որ երգերը լավը չէին, նախընտրական փուլում երգ էլ չկար, եղածից ամենալավն ընտրվեց:
Եվրատեսիլը չկտրած ձմերուկ է, ոչ մեկ չգիտի, թե ինչ երգ գրի, որ ամենահաջողը ստացվի: Վստահ կասեմ մի բան. լսելով մյուս մասնակիցների երգերը, Էմմի երգը մյուսներից տարբերվում էր իսկապես, հիշվող էր»,- ասաց Հայկոն: Նա նկատեց նաև որ Եվրատեսիլում մեծ դեր է խաղում անգամ քաղաքական գործոնը և միգուցե Հայաստանի եզրափակչում չհայտնվելը կապված լինի Հայաստանի քաղաքական իրավիճակի հետ: «Երբ ղարաբաղյան հակամարտության հարցը լուծվի կամ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, այդ տարի Հայաստանը հաստատ կհաղթի Եվրատեսիլում»,- համարյա հույսը կտրած ասաց Եվրատեսիլի նախկին մասնակիցը: Թե ո՞վ տուժեց իրականում այս ամենից հարցին, Հայկոն պատասխանեց, որ խոշոր առումով տուժողն արտիստն է:
«Մեր երկրի ռաբիս միջավայրում լավ արտիստներն այնքան քիչ են, որ երբ ուզում ենք լավ արտիստ հավաքենք, չկա: Դեգրադացված մթնոլորտում լավ արտիստներին վարկաբեկելը բոլորիս է վնաս»,- ասաց երաժիշտը:
Հ.Գ. Խոստովանենք, որ Էմմիի միակ պարտությունը մրցույթի կիսաեզրափակիչ փուլից դուրս մնալն էր, ինչն անակնկալ էր շատրիս համար: Իսկ եթե անկեղծ լինենք, իրականում Եվրատեսիլից առաջ և հետո Էմմին, կարելի է ասել ոչինչ չկորցրեց:
Նա գտավ և գտավ ուղղակի իմաստով: Կրկին ճանաչում ձեռք բերեց այն շրջանակներում որտեղ իրեն չգիտեին կամ չէին հիշում, իսկ դա բեմի մարդու համար ոչ ավել, ոչ պակաս մեծ PR էր: Էլ չասենք , որ դա արվեց երկրի սահմաններից դուրս ու այն էլ Հանրայինի փողերով, այլ ոչ թե իր գրպանից: Չանտեսենք, նաև մի շատ կարևոր հանգամանք. Էմմին, երկու տարվա ձգտումներրից ու խոր հիասթափություններից հետո, այնուամենայնիվ մասնակցեց իր համար այդքան բաղձալի Եվրատեսիլին, ընդ որում նա մասնակցեց անցած տարվա անախորժ պատմություններից հետո իրեն «քցած» Ալեքսան Հարությունյանի առաջարկով:
Ավելին, «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանն էլ իր հերթին, կարծես մեղքի զգացումով, վիրավորանքի դիմաց Էմմիին «Տաշիր» մրցանակաբաշխությանը շքեղագույն մեքենա նվիրեց` ի նշան հաշտության: Ուրեմն այսքանից հետո մի գուցե արժե՞ մտածել, ով զղջա և ինչի համար:
|
|