|  12 May 11, 14:02 | #1 (permalink) | 
	| 
				
				Join Date: Oct 2007 Location: germany 
				
				Rep Power: 30      | 
				 Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих... 
 Հատուկ դպրոց չհասկացողների համար գոյություն ունի... 
Եվ այսպես ներկայացնեմ մի դրվագ մեր Սփուռքի նախարարի արկածներից...   
	Quote: 
	
		| Ես ասել եմ «պոլսահայ համայնք». Սփյուռքի նախարարը՝ «Հյուրիեթի» հրապարակումը «սադրանք» է համարում
 
 13:19 • 12.05.11
 
 
 «Ես իմ խոսքի մեջ ներկայացրել եմ «պոլսահայ համայնք», «Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներ» բառակապակցությունները»,- այսօր հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանըմեկնաբանելով թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի հրապարակումը: (Սփյուռքի նախարարն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է լրագրողների հետ):
 
 Թուրքական «Հյուրիյեթ» թերթը, անդրադառնալով սփյուռքի նախարարի Ստամբուլ կատարած այցին, գրել էր, որ պոլսահայ համայնքի շատ ներկայացուցիչներ վրդովված են նախարարի այցից և հանձնած մեդալներից, քանի որ «նախարարը նրանց համարել է սփյուռքահայ, մինչդեռ պոլսահայերը իրենց չեն համարում սփյուռքահայ, քանի որ ապրում են իրենց նախնիների երկրում»:
 
 Նախարարի խոսքով՝ «Հյուրիեթը» երևի մտածել է, որ ինքը՝ որպես սփյուռքի նախարար, կարող էր պոլսահայերին դիմելիս օգտագործել «սփյուռք» բառը: «Դա միակ հնարավոր պրովոկացիան է, որ կարող էին անել»,- նշեց Հակոբյանը:
 
 Նախարարի խոսքով՝ Ստամբուլ կատարած իրենց այցին մասնակցել են նաև հայ լրագրողներ, և իր բոլոր հանդիպումներն ու խոսակցությունները տեսագրված և ձայնագրված են: Բացի այդ, նախարարի խոսքով, Հայրենիք-Սփյուռք հայեցակարգը մշակելիս իրենք արդեն որոշակիորեն քննարկել և ճշգրտել են, թե ինչ է իրենից ներկայացնում Սփյուռքը:
 
 «Սփյուռքը Հայկական լեռնաշխարհից դուրս ապրող հայերն են, և այստեղ մենք անպայման առանձնացրել ենք, որ պոլսահայերն ու Արևմտյան Հայաստանի տարածքում ապրողները հազարավոր տարիներ ապրում են իրենց հողի վրա, որոնք Սփյուռք չեն համարվում: Սա թուրքական պետական քաղաքականություն է, որը փորձում է սեպ խրել հայրենիքի և հայրենիքից դուրս ապրող հայերի միջև»,- հայտարարեց Հրանուշ Հակոբյանը:
 |  | 
	|  | 
				__________________bleib mal cool...   | 
	|  |   |