Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...
Նորից էլի հարվածի տակ է մնում Հրանուշ Հակոբյանը...
Ինչ ռեսուրսներով է ապահովվելու հայրենիք վերադարձողներին, եթե իսկապես կան Հայաստան ետ եկողներ...էդ ինչպես են ուզում փոշի փչել Եվրոպաի աչքերին...այլընտրանքն էլ նույնիսկ հետույքով է իրենց նայում...
Quote:
Գեղեցիկ փուչիկ
Հայաստանի իշխանության գրեթե ամեն մի քայլ փաստացի վկայում է այն մասին, որ իշխանությունը կարծես թե պատրաստ է զբաղվել ամեն ինչով, միայն թե չզբաղվի ինչով որ պետք է: Այսօր կառավարությունն օրենքի նախագիծ է ընդունել, որն ունի բավական վերամբարձ և ռազմավարական անվանում` «Հայրենադարձության մասին օրենքի նախագիծ»: Այսինքն, իշխանությունն օրենք է ընդունում հայրենադարձության ապահովման քաղաքականություն իրականացնելու համար, իսկ նախագծով էլ փորձում է արտոնություններ սահմանել հայրենադարձների համար:
Որ հայրենադարձությունը շատ կարևոր և ռազմավարական խնդիր է Հայաստանի համար, որն ունի աղետին մոտ դեմոգրաֆիական պատկեր, անհերքելի է: Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ այդ պատկերը շտկելու համար նախ և առաջ պետք է հայրենիքում արդեն իսկ բնակվողների համար ապահովել կյանքի, կենսագործունեության, ստեղծագործական կարողությունների, իրավունքների իրացման բարենպաստ միջավայր, հնարավորություններ: Նախ անհրաժեշտ է հայրենիքում ապրողներին պահել այստեղ, ստեղծել պայմաններ, այդ թվում և արտոնյալ պայմաններ, որ նրանք չհեռանան նախ սահմանամերձ շրջաններից, հետո շրջաններից, հետո մայրաքաղաք Երևանից:
Երբ կստեղծվեն այդպիսի պայմաններ, երբ կվերացվեն այն տնտեսական, սոցիալական, իրավական, քաղաքական խոչընդոտները, որոնք Հայաստանում արտագաղթի նոր ալիք են առաջ բերել, երբ հայաստանցիները նախ կպահվեն Հայաստանում, կկապվեն Հայաստանին, իրենց և իրենց զավակների ապագան կկապեն Հայաստանի հետ, նոր հետո կարելի է լրջորեն ձեռնմուխ լինել հայրենադարձության քաղաքականության իրագործմանը: Հայրենադարձության համար նախ պետք է հայրենապահության գործը դրվի պատշաճ հիմքի վրա, նախ պետք է Հայաստանում ապրողի հարցը հիմնարար լուծվի, նրա կյանքը կյանք դառնա, որովհետև կառավարության գեղեցիկ խոսքերը կամ հայրենիքի գեղեցիկ բնապատկերները չէ, որ պետք է դառնան հայրենադարձության հիմքը:
Հայրենադարձության հիմքը պետք է լինեն մարդիկ, Հայաստանում ապրող մարդիկ, նրանց կյանքը: Հայաստանից հեռացած հայերին, կամ սփյուռքահայերին Հայաստան բերելու, նրանց կյանքը այս երկրում կազմակերպելու համար նախ պետք է երկիրը գրավիչ լինի իր իսկ բնակչության համար, լինի կանխատեսելի, իշխանությունը լինի ընդունելի, արժեքները լինեն ընդօրինակելի: Այլապես, երբ հայաստանցին է լքում Հայաստանը, երբ եղած-չեղածը կամ վաճառում, կամ հավաքում է ու գնում Հայաստանից, «հայրենադարձության քաղաքականություն» արտահայտությունը ընդամենը գեղեցիկ փուչիկ է, որը պայթելու է իրականության հետ առաջին իսկ հպումից:
|
|