View Single Post
Old 14 May 11, 15:02   #101 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Եկեղեցական կյանք (хроники ААЦ)

Մայր Աթոռը հաստատում է, որ Տեր Վաչեն կապ է ունեցել Նիսում ձերբակալված քրեական տարրերի հետ. Նա այժմ ազատ է արձակվել

Մայիս 14, 2011 | 14:31

Ֆրանսիայի Նիս (Նիցցա) քաղաքի նախկին հոգեւոր հովիվ, ներկայիս Ստրասբուրգի հոգեւոր հովիվ Տեր Վաչե քահանա Հայրապետյանը կապ է ունեցել Նիսում վերջին օրերին ձերբակալվածների հետ այնքանով, որ վերջիններս եկեղեցի հաճախող համայնքայիններից են եղել: Այս մասին ասվում է NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի բացատրության մեջ: Դրանում ասվում է, որ Տեր Վաչեին հանիրավի վերագրվում են տարատեսակ մեղադրանքներ:

Վահրամ քահանա Մելիքյանը հաստատում է Տեր Վաչեի ձերբակալության փաստը` նշելով, որ նրան ազատ արձակելու փաստը «լավագույնս փաստում է, որ իրավապահ մարմինների կողմից իսկ հիմնավոր չեն նկատվել ներկայացվող մեղադրանքները եւ հերքվել են»: «Եզրակացությունը մեկն է. քահանային եւ Եկեղեցուն այպանելու եւ նսեմացնելու միջոցով որոշ անձեր փորձում են ապակողմնորոշել հանրությանը եւ շարունակել համայնքում իրենց քայքայիչ գործունեությունը»,-ասված է բացատրության մեջ:

Դրանում նշվում է նաեւ, որ մինչ Նիս մեկնելը Տ. Վաչե քահանան իր ծառայությունն է բերել Արարատյան հայրապետական թեմում, այնուհետեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում իբրեւ փոխտեսուչ: Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնել է Միացյալ Նահանգներ, ուր եւ Հայրապետի գիտությամբ մնացել է շուրջ մեկ տարի եւ «իր ծառայության բոլոր հանգրվաններում դրսեւորել է պատասխանատվություն եւ կարգապահություն»: Տ. Վաչե քահանա Հայրապետյանը Նիսի հոգեւոր հովիվ նշանակվել է Կաթողիկոսի կողմից` Նիսի ծխական խորհրդի, մասնավորապես վերջինիս ատենապետ Զարեհ Մարտիրոսյանի եւ ներկայացուցիչ Գրիգոր Աժդերխանյանի` Վաչե քահանային Նիսում ծառայության կոչելու վերաբերյալ խնդրանքի հիման վրա: «Նշյալ անձինք ի դեպ ներկայիս քահանայի ընդդիմախոսներից են: Քահանան այս տարիների ընթացքում բարձր է գնահատվել եւ սիրված է եղել համայնքայինների`այդ թվում այսօրվա ընդդիմախոսների կողմից»,-ասված է բացատրության մեջ:

Քահանայի անձի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, ըստ Տեր Վահրամ Մելիքյանի, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիայում սկզբնավորվեց թեմի ձեւավորման եւ ապա թեմի ծուխերում Թեմական-ծխական ուղենիշային կանոնադրության ներդրման գործընթացը:

«Այսօր Տ. Վաչե քահանա Հայրապետյանին առաջադրվող մեղադրանքերը բացարձակ աղերս չունեն իրականության հետ: Փորձ է արվում նաեւ ամբաստանել նրան` մեղադրելով տարբեր քրեական տարրերի հետ կապի մեջ եւ տարբեր միջոցներով խնդիրներ հարուցել յաչս Ֆրանսիայի իշխանությունների»,-ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակի գրության մեջ:

Հիշեցնենք, որ Տեր Վաչեի անունը կապվում է Ֆրանսիայի Նիս քաղաքում մայիսի 6-ին սպանված քրեական տարրեի իհետ: Նրանցից մեկը «օրենքով գաղ» հայազգի 39-ամյա Էդվարդ Մարգարյանն էր:

Ըստ տարբեր աղբյուրների, սպանության կասկածյալն ու սպանված հայազգի «օրենքով գողը» Տեր Վաչեի շրջապատից էր: Տեր Վաչեն, ըստ շրջանառվող լուրերի, երբ տարիներ առաջ Նիսում չեչեներից մեկի կողմից հայ է դանակահարվել, տեղի հայերին խորհուրդ է տվել վրեժխնդիր լինել։ Նրա խորհրդին հետեւելով` դանակահարվածը վրեժ է լուծել իրեն դանակահարողից: Նշվում է նաեւ, որ Տեր Վաչեն օգտագործում է եկեղեցու ներքեւի սրահը՝ այնտեղ կասկածելի մարդկանց հետ հավաքներ ու կերուխումներ կազմակերպելու համար, որոնց ներկա են լինում նաեւ քրեական արարքներ թույլ տված մարդիկ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ոստիկանությունը քրեական հանցակցության մեղադրանք էր առաջադրել Տեր Վաչեին:
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 11:39.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60