Re: Общественные новости Армении
Այսօր Երևանում ժամը 21:15-ի սահմաններում Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան զոհեր:
Միմյանց են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶԵԼ»-ը հրդեհվել է:
«ԳԱԶԵԼ»-ի ուղևորների մեծ մասը կենդանի այրվել է:
Պայթյունի ու բռնկված հրդեհի պատճառը, ինչպես նաև զոհված ու տուժած քաղաքացիների թիվը պաշտոնապես հրապարակված չէ:
Ինչպես հաղորդում է թղթակիցը դեպքի վայրից, վթարի զոհ է դարձել առնվազն վեց մարդ:
|