18 May 11, 14:32
|
#18 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 52
Rep Power: 27
|
Պատասխանը: Åâðîâèäåíèè 2012/Eurovision 2012
Ëðàãèð óáèë ñâîèì ñàðêàçìîì ïðåäëàãàåò Àðìåí÷èêà ñ ïåñíåé "âîçâðàò" èëè Àëëó Ëåâîíÿí ñ "èäè è âîþé"
Quote:
Եվրատեսիլ 2012-ի ռեալ թեկնածու
Դատելով նրանից, որ հայկական շոու-բիզնեսում հսկայական թիվ են կազմում ազգի եւ հայրենիքի համար իրենց երգը զոհելու պատրաստ “աստղերը”, պետք է ենթադրել, որ Եվրատեսիլ 2012-ի Հայաստանի մասնակցի հարցում ընտրությունը շատ բարդ է լինելու: Դրա համար էլ անհրաժեշտ է արդեն այսօրվանից զբաղվել այդ հարցով, որպեսզի մեկ տարվա ընթացքում գոնե հնարավոր լինի ընտրել լավագույնին եւ նրան գործուղել Բաքու:
Իսկ Հայաստանի ամեն քաղաքացի թերեւս պետք է իր պարտքը համարի այդ ընտրության գործին մասնակցելն ու ընտրության խնդիրն իր առաջարկներով թեթեւացնելը: Ես օրինակ համարում եմ, որ Բաքու գործուղելու լավագույն տարբերակն Արմենչիկն է, ով ունի նաեւ Եվրատեսիլ 2012-ի համար շատ պատեհ եւ արժանի երգ` “Վերադարձ” հեռուստասերիալի սաունդտրեկը:
“Վերադարձը” մի հեռուստասերիալ էր, որը ցուցադրվում էր Արմենիա հեռուստաընկերությամբ: Սերիալի սյուժետային առանցքը կազմում էր Ադրբեջանի եւ մի խումբ հայաստանցիների հետպատերազմյա պայքարը: Բնականաբար հաղթեցին հայաստանցիները:
Ահա այդ հաղթական ֆիլմի սաունդտրեկն ու դրա կատարողն էլ թերեւս կլինեն Հայաստանի լավագույն ընտրությունը թե բարոյահոգեբանական, թե ֆինանսատնտեսական տեսանկյունից: Նախ, սերիալը, թեեւ ցուցադրությունից ահագին ժամանակ հետո, բայց ձեռք կբերի իմաստ: Բացի այդ, կա արդեն պատրաստի հոլովակ եւ կարիք չկա նորը նկարահանել: Սաունդտրեկը կարելի է տարածել Եվրոպայում, իսկ վարկանիշ ապահովելու համար էլ ասել, որ ֆիլմի սյուժեն իրականում ոչ թե Ադրբեջանի, այլ ասենք Լիբիայի դեմ է ծավալվում: Այդ դեպքում մեր մասնակցի լիակատար հաղթանակը կլինի ապահովված: Դե եվրոպացիները հո հայերեն չեն սովորելու, որ հասկանան, թե ինչն ինչոց է:
Թեեւ իհարկե կարելի է նաեւ Բաքու ուղարկել Ալլա Լեւոնյանին, նրա “Գնա ու կռվիր” երգով ու հոլովակով: Երգը իր որդուն պատերազմ ուղարկող մոր մասին է, որը որդուն հիշեցնում է` “գնա ու կռվիր”, այսինքն հանկարծ այլ բանով չզբաղվես` ասենք առեւտուր, բան-ման, այլ գնա ու կռվիր: Որդին գնում է, կռվում, իսկ մոր ձեռքն էլ վերջում նրան պաշտպանում է թշնամու դավադիր գնդակից, որտեղից որտեղ հայտնվելով պատերազմի դաշտում եւ փակելով փամփուշտի ճանապարհը: Ըստ երեւույթին, մայրը որդուն ասելով “գնա ու կռվիր”, այդուամենայնիվ չի վստահում նրան եւ նրա հետեւից թաքուն գնում է ճակատ, ու այնտեղ վերջում իր ձեռքով փակում փամփուշտի ճանապարհը:
Այդ հոլովակից հետո Ալլա Լեւոնյանին որպես դարպասապահ տեսնելու ցանկություն կհայտնեն եվրոպական լավագույն ակումբները, ցնցվելով նրա դրսեւորած զարմանալի ռեակցիայից: Բայց, ամենից կարեւորն այն է, որ այդ երգն ու հոլովակն էլ կարելի է Եվրոպայում ներկայացնել որպես լիբիական սյուժե: Ասենք, լիբիուհին որդուն ուղարկում է Քադաֆիի դեմ կռվի: Հոլովակի մեջ Ալլա Լեւոնյանի գլխաշորով կերպարը եվրոպացիների մոտ ոչ մի կասկած չի թողնի, որ խոսքն իսկապես Լիբիայի իրադարձությունների մասին է:
Թերեւս կասկած չկա, որ լիբիական ժողովրդավարության համար պայքարին նվիրված այդ երգը կգրավի եվրոպացիների սրտերն, ու նրանք SMS-ներով կռմբակոծեն Բաքուն:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
12:33:57 - 17/05/201
|
http://www.lragir.am/armsrc/society47988.html
|
|
|
|
|