Quote:
Վիկտոր Սողոմոնյանը վախի համար մեղադրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասելով, թե նա մարտի 1-ին վախեցավ դուրս գալ տանից եւ «քցեց» իր կողմնակիցներին ու համակիրներին: «Քցեց» տերմինը կիրառել է Վիկտոր Սողոմոնյանը:
Հազիվ թե նա իր այդ անդրադարձը ցույց տված չլինի Ռոբերտ Քոչարյանին: Հետեւաբար պետք է ենթադրել, որ այդ տերմինը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հավանությունը, կամ գուցե հենց նրա առաջարկով էլ տեղ է գտել իր գրասենյակի ղեկավարի խոսքում:
|
ԱԳՆ նախարարը մարտի մեկին, այն ժամանակ Օսկանյանը հայտարարեց
Quote:
«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը անձամբ ստորագրի փաստաթուղթ, սա ընդունված պրոցեդուրա է, որ ինքը հրաժարվում է անվտանգությունից եւ ինքն իր վրա է վերցնում իր անձի անվտանգության պատասխանատվությունը, անվտանգության ծառայությունները պատրաստ են այդ փաստաթուղթը ընդունել եւ հրաժարվել արդեն Տեր-Պետրոսյանին անվտանգություն տրամադրելուց, որից հետո Տեր-Պետրոսյանը ամբողջությամբ կարող է ազատ լինել իր տեղափոխումների մեջ։ Բայց դա պետք է լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Այդ առաջարկությունը եղել է Առաջին նախագահին։ Ինքը, մինչեւ այս պահի դրությամբ, ինչքան ինձ են փոխանցել, մերժել է։ Ինքը պնդել է, որ անվտանգությունը պետք է ուղեկցի իրեն» http://www.armtimes.com/24937
|
ինչը ուղղակի նախազգուշացում էր, որ տնից դուրս գաս կգյուլեն։ Իսկ որ Քոչարյանը ու իր հրոսակախումը պատրաստ էր ու կարծում եմ հիմա էլ ցանկացած պահի թողես սաղին կգյուլլեն, ապացուցված փաստ է մարտի մեկի զոհերի գնով.... Քոչարյանը ՀՀ բանակին էլ, ոստիկանությանն էլ իսկ ավելի ճիշտ հայ ժողովրդին է քցել ու նենց ա քցել քաքը, որ դեռ երկար պիտի մաքրվենք....