View Single Post
Old 04 Mar 07, 14:54   #6 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Հատված Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու <<Խրատի թանգարան>> գրքից:
ԳԼՈՒԽ Գ

ՊԱՀՔ

Ա. Աղոթքի մասին մեր խոսելուց հետո խոսքիս կարգը պահանջում է ինչ-որ բան ասել և պահքի մասին, որի համար հարկավոր է միջին բարիքըª մարմնի առողջությունն ու զորությունը, որոնցով են լինում ծոմապահությունն ու պահեցողությունը: Ով առողջ և ուժեղ է, կարող է իրեն պահել պարարտ ու ախորժելի կերակուրներից ու ըմպելիքներից կամ կերակուրների մեջ ժուժկալելª ճնշելու մարմինն ու մեռցնելու զգայական բաղձանքների ախտավոր կրքերն ու անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն: Այդպիսի ծառայություններ են հիվանդներին խնամելը, բանտարկյալներին այցելելը, անտեր մեռելներին թաղելը, սրբատեղիներ ուխտ գնալը, այլև վշտերի ու նեղությունների համբերելը, մինչև իսկ Աստծու սիրո համար մարմինը ծեծի, բանտարկության կամ մահվան ենթարկելը: Սրանցով և սրանց նման գործերով է մարմինը նվաճվելով հնազանդվում հոգու կամքին: Որովհետև ինչպես որ երբ մարմինը կերակուրներով զորանում է, հոգին տկարանում է, այդպես էլ երբ մարմինը պահեցողությամբ տկարանում է, հոգին զորանում էª ըստ այսմ. ՙԵրբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր՚ (Բ Կորնթ. ԺԲ 10):
Ուրեմնª պետք է ծոմով, պահեցողությամբ ու ժուժկալությամբ ճնշել մարմինը, որպեսզի հլու հպատակությամբ մինչև վերջ ծառայի Աստծուն:
Բ. Ամենքի վրա պարտավորություն է դրված ամբողջապես պահել սուրբ Եկեղեցու կարգած կանոնական պահեցողությունները: Իսկ եթե մեկը, պահքն ավելորդ ու անօգուտ նեղություն համարելով, գայթակղվում և ուրիշներին էլ գայթակղեցնում է, մեծապես մեղանչում է, որովհետև դատում է այն սուրբ հայրերին, որոնք Սուրբ Հոգով սահմանեցին Եկեղեցու կանոնները:
Գ. Մարդը պահեցողությամբ է հատուցում իր մարմնի պարտքն Աստծու հանդեպ և արդարության գործ կատարում: Քանզի Աստված է որպես գերագույն Տեր, ինչ բարիք որ տվել է մեզ, դրանցից տասանորդներ է պահանջում, ինչը նրա իշխանության նշան է, որովհետև երկրի տերերն իրենց հպատակներից իրավունքով պահանջում են հասույթներ կամ հարկ, և ովքեր զլանում են տալ, ապստամբ են համարվում:
Այդ պատճառով էլ պետք է մարմնի հասույթը կամ հարկը, որ պահեցողությունն է, մատուցել Աստծուն, որ մեր Տերն ու Բարերարն էª ըստ այսմ. ՙԻ±նչ ունես, որ ստացած չլինես, և եթե ստացել ես, ինչո±ւ ես պարծենում չստացողի պես՚ (Ա Կորնթ. Դ 7):
Պահեցողությամբ նաև սիրո գործ է կատարվում. երբ մեկը կամավոր հոժարությամբ ճնշում է մարմինը, իր մեջ ցույց է տալիս Աստծու հանդեպ կատարյալ սերը: Իսկ սա լինում է նախ պահքով, ապաª մարմնի այլ ծառայություններով:
Ե. Պահքը վերաբերում է ոչ միայն ճաշակելիքին, այսինքնª բերանին, հեռու մնալու պարարտ կերակուրներից, այլև բոլոր զգայարաններին: Քանզի պահքի նպատակը մտքի մաքրությունն ու սրտի սրբությունն է, որոնց կարող են արատավորել նաև աչքերով նայելը, ականջներով լսելը, ռունգներով հոտոտելն ու շոշափելիքներով զգալը, ուստի հարկ է պահքի օրենքը նրանց վրա ևս կարգելª ըստ յուրաքանչյուր աստիճանի: Որովհետև անօգուտ է միայն բերանով պահք պահելը և մյուս զգայարաններով չզգուշանալը մեղքի պատճառից: Ուրեմնª մարդ պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլև մեղքի ամեն պատճառից:
Զ. Կան և մարդիկ, որ պահք պահում են, բայց արդյունքում անվարձ են մնում, ինչպես օրինակ, երբ ժլատը պահում է, որ դրամը չծախսվի, կեղծավորը պահում է, որ գովեստներ ընդունի, տկարը պահում է, որ մարմինը չվտանգվի, աղքատը պահում է, որովհետև կերակուր չունի: Այսպիսիք պահքը պահում են իրենց և ոչ թե Աստծու համար: Սակայն իրականում պահքը պիտի լինի միայն Աստծու փառքի համար:
Է. Պահեցողությունը ոչ միայն հոգուն է հարկավոր, այլև մարմնին է օգտակար ու պիտանի, ինչ պատճառով նաև բժիշկներն են մարմնի առողջության համար պատվիրում պահք պահել: Ուստի ով տրտնջում է սուրբ Եկեղեցու կանոնական պահքից և զեխությամբ անձնատուր լինում կերակուրներ ու ըմպելիքներ ըմբոշխնելուն, ոչ միայն հոգուն է վնասումª հպատակեցնելով զորավոր կրքերին, այլև վնասում է մարմնինª ենթարկելով զանազան ախտերի ու հիվանդությունների: Տե°ս նաև որկրամոլության վերաբերյալ ասվածները (հատոր Բ, գլուխ Թ):


ՙՆրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում,
ծոմով խղճալի էի դարձնում ինձ,
և իմ աղոթքներն ինձ վերադարձան՚ (Սաղմ. ԼԴ 13):

ՙԵվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձե°ք Ինձ
ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ,
լալով ու կոծելով՚ (Հովել Բ 12):

ՙԵրբ ծոմ պահեք, տրտմերես մի° լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում՚ (Մատթ. Զ 16):
 
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 19:12.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89