View Single Post
Old 06 Mar 07, 18:55   #8 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 6, 2007թ.

Երիտասարդական ներկայացուցչական հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայր Աթոռի հովանու ներքո
հիմնվում է Հայ Եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն

Մարտի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեղի ունեցավ երիտասարդական ներկայացուցչական հավաք:
Հավաքի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հիմնադրել Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կազմակերպության ստեղծման աշխատանքները համակարգում է Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, իսկ Սրբազանին օգնական նշանակվել է Մայր Աթոռի միաբան Տ. Նշան աբեղա Պետրոսյանը:
Ներկայացուցչական հավաքին մասնակցում են Գևորգյան և Վազգենյան հոգևոր ճեմարանների սաներ, Մայր Աթոռի երիտասարդ միաբաններ, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ գրեթե բոլոր թեմերից ժամանած շուրջ յոթանասուն երիտասարդներ:
Ժողովի աշխատանքներն սկսվեցին Տերունական աղոթքով և ՙՍուրբ Աստուած՚ շարականի երգեցողությամբ, ապա հավաքի բացման խոսքով երիտասարդներին դիմեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: ՙԱյս օրը ձեր կյանքի մեջ պատմական պետք է համարեք, որովհետև առաջին անգամ պաշտոնապես հիմք է դրվում Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության: Թեև առանձին թեմական կառույցներից ներս երիտասարդաց միություններ կան, սակայն այսօրվա ժողովի նպատակն է ստեղծել համազգային երիտասարդական մի կառույց, որ պետք է առաջնորդվի մեկ ընդհանուր կանոնադրությամբ և համակարգված գործի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո՚,- ասաց Սրբազան Հայրն իր խոսքում: Վերհիշելով Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում ստեղծված Մայր Աթոռի երիտասարդական գրասենյակի գործունեությունը` Հովնան Սրբազանը կարևոր և հրամայական նկատեց երիտասարդների ամբողջական մասնակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքին: Սրբազանը հորդորեց ամենքին միմյանցով զորանալ և զորացնել իրենց հոգիներից ներս Աստծու տված կոչումը: ՙԱյս հավաքը պետք է որ մեր կյանքում այլակերպության, փոխակերպման առիթ դառնա, որպեսզի յուրաքանչյուր հանգրվան մեր ծառայության հնարավորություն դառնա դեպի Աստված բարձրանալու՚,- նշեց Հովնան Սրբազանը:
Կազմակերպության առաքելության և գործունեության ոլորտների վերաբերյալ քննարկումներից հետո հավաքի մասնակիցներն ընտրեցին Կենտրոնական խորհուրդ, որը, գործադրելով ներկայացուցչական ժողովի որոշումները, կնախապատրաստի Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության 2008թ. առաջին պատգամավորական ժողովը: Պատգամավորական ժողովին կներկայացվի նաև ներկայացուցչական հավաքի որդեգրված` Կազմակերպության կանոնադրության նախագիծը: Մինչ պատգամավորական ժողովը Հայ Եկեղեցու թեմերում կհաստատվեն Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության գրասենյակներ, տարբեր մայրցամաքներում կգումարվեն շրջանային ենթահանձնախմբերի ժողովներ:
Հավաքի մասնակիցներին Վեհարանի հարկի ներքո ընդունեց և Հայրապետական իր օրհնությունը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՙՄեզ համար շատ էական է և կարևոր այս նախաձեռնությունը` Հայ Եկեղեցու եկեղեցասեր երիտասարդաց կառույցի ձևավորումը, որն օգտակար և շահեկան պիտի լինի եկեղեցական մեր առաքելության իրականացման գործում: ....Եկեղեցին պետք է կարողանա ներկայություն լինել մեր կյանքի բոլոր ոլորտներում: Դա չի կարող միայն հոգևորականների աշխատանքի շնորհիվ իրականացվել, այլ ավագ և երիտասարդ սերնդի բոլոր հայորդիների աջակցությամբ: ...Երիտասարդների ձայնը պետք է հնչի եկեղեցական մեր կառույցներից ներս, և ձեր շարքերը պիտի ժամանակի մեջ ավելի ընդարձակվեն և համալրվեն նոր անդամներով՚,- ասաց Նորին Սրբությունը` խոստումնալից և հուսադրող նկատելով ձեռնարկված առաջին քայլերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ երիտասարդները հաղորդ դառնան եկեղեցական կյանքի խնդիրներին, որպեսզի իրենց գործունեությամբ թե ներկայիս և թե ապագային նպաստեն հոգևոր կյանքի առավել արդյունավետ կազմակերպմանը և առկա խնդիրների լուծմանը:
Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հովնան Սրբազանին երիտասարդների նկատմամբ ունեցած սիրո և հետևողական ու նախանձախնդիր աշխատանքի համար:
Ներկայացուցչական հավաքին ներկա էր Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվ Տ. Առեն վարդապետ Շահինյանը:
###
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 11:03.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89