View Single Post
Old 17 Mar 07, 20:32   #3 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Օրենքի շուրջ քննարկումները շարունակվում են: Ներկայացնում եմ մամուլում եղած արձագանքները:


ԻԶՈՒՐ ՄԻ ՈՐՈՆԵՔ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Շահարկելով դավանելու իրավունքը

Երեկ ՙՀայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին՚ օրենքին նվիրված քննարկում էր կազմակերպել ՙԳործընկերություն հանուն բաց հասարակության՚ նախաձեռնությունը:
ՙՀայաստանի Հելսինկյան կոմիտե՚ ՀԿ նախագահ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ օրենքը ներկայացրեց մարդու իրավունքների տեսանկյունից: Սակայն մինչ իր բուն ասելիքին անցնելը, խոսքի ենթատեքստում գրեթե սպառնալիքով ՙհիշեցրեց՚ Հայաստանի պարտավորությունների մասին` Եվրոպայի խորհրդին անդամակցելիս:
Պարտավորությունների մեջ ՙՄարդու իրավունքներ՚ գլխի ՙԲ՚ կետում գրված է. ՙԵրաշխավորել, որ բոլոր եկեղեցիները կամ կրոնական համայնքները, մասնավորապես` նրանք, որոնք անվանվում են ոչ ավանդական, կարող են դավանել իրենց կրոնը առանց խտրականության՚, ասաց Ա.Իշխանյանը:
Ստիպված ենք հիշեցնել ՙԵհովայի վկաներ՚ ամբողջատիրական եւ քայքայիչ աղանդի ջերմեռանդ պաշտպան Ավետիք Իշխանյանին, որ պետության այդ պարտավորությունը վերաբերում է միայն եկեղեցիներին եւ կրոնական համայնքներին (կազմակերպություններին), բայց ոչ երբեք աղանդավորական կազմակերպություններին, որոնք Հայաստանում քիչ չեն:
Ավելորդ չենք համարում հիշեցնել նաեւ, որ պետության ստանձնած այդ պարտավորությունը վերաբերում է եկեղեցիների կամ կրոնական համայնքների կողմից թեկուզ առանց խտրականության, բայց իրենց կրոնը դավանելուն միայն: Ընդգծում ենք` դավանելուն միայն, ոչ ավելին: Եւ եթե ոմանք դավանելու իրավունքի տակ հասկանում են նաեւ ուրիշ իրավունքներ, կամ դավանելու իրավունքի շրջանակում փորձում են խցկել հոգեորսության, մարդկանց զոմբիացնելու, հասարակության հիմքը հանդիսացող ընտանիքները քայքայելու եւ նմանաբնույթ այլ իրավունքներ, ապա միանշանակ պարզ է, թե նրանք ո±ւմ են ծառայում` Աստծո±ւն, թե± սատանային:
Ա.Իշխանյանի համար ավելորդ չենք համարում նաեւ մեջբերել ՙդավանել՚ բառի բացատրությունը. ՙՈրեւէ կրոնի` դավանության հետեւել՚, ՙՈրպես հիմնական` ղեկավար սկզբունք ընդունել, իր դավանանքը համարել՚ (Արդի հայերենի բացատրական բառարան, ՙՀայաստան՚ հրատարակչություն, Երեւան, 1976, էջ 279):
Անցնելով օրենքի կետերին` ՀԿի նախագահն ասաց.
Օրենքի 2րդ հոդվածը բնույթով հռչակագրային է: Երկրորդ մասը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: Արդյո±ք սա պետք է վերաբերի միայն Առաքելական եկեղեցուն, եւ մյուս եկեղեցիներին չպետք է վերաբերի, մասնավորապես, ասենք, Կաթողիկե եկեղեցուն կամ Ավետարանականին:
Անդրադառնալով օրենքի 6րդ հոդվածին` Ա.Իշխանյանը նշեց, որ դրա համաձայն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիները: Այդ եկեղեցիների եւ պաշտամունքային այլ կառույցների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ պետությունն իրականացնում են համատեղ:
Օրենքի դրույթը ներկայացնելուց հետո ՀԿի նախագահը հարցրեց, թե ճիշտ չէ±ր լինի, որ օրենքով այդ դրույթը վերաբերեր ոչ միայն Առաքելական եկեղեցուն պատկանող պաշտամունքային շենքերին, այլեւ մյուս եկեղեցիներին: Բանախոսը նաեւ կասկածում է. ՙԵւ արդյո±ք սրանով սահմանափակվում է մյուս եկեղեցիների` պաշտամունքային կառույցներ կառուցելու իրավունքը՚:
Շտապենք անհանգստացած իրավապաշտպանի կասկածները փարատել ու նրան հանգստացնել` օրենքի 6րդ հոդվածով եւ, ընդհանրապես, ամբողջ օրենքով չի սահմանափակվում ՙմյուս եկեղեցիների՚ իրավունքը: Օրենքը Հայաստանում գործող այլ եկեղեցիների, ինչպես նաեւ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ընդհանրապես չի պարունակում որեւէ սահմանափակող, արգելող նորմ կամ դրույթ: Նրանք կարող են իրենց համար կառուցել պաշտամունքային կառույցներ եւ օգտվել օրենքի 6րդ հոդվածով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար սահմանված մյուս իրավունքներից նույնպես: ՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚ օրենքը, Քաղաքացիական օրենսգիրքը եւ, ընդհանրապես, Հայաստանի օրենսդրությունը նրանց տալիս են այդ իրավունքները:
Նույնը կարելի է ասել նաեւ օրենքի 2րդ հոդվածի առնչությամբ ՀԿի նախագահի մեջ ծագած մտահոգության, կասկածի կամ հարցի կապակցությամբ: Փաստն այն է, որ մեր պետությունը, Հայաստանի օրենսդրության համաձայն, ճանաչում է կրոնական կազմակերպությունների ինքնակառավարումն իրենց նվիրապետությունների սահմաններում: Կրոնական կազմակերպության ինքնակառավարման հիմնական փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, եւ եթե պետությունը գրանցումճանաչում կամ հաստատում է այդ կանոնադրությունը, նշանակում է, որ ճանաչում է նաեւ տվյալ կազմակերպության ինքնակառավարումը:
Չենք կարծում, թե իրավապաշտպան հանդես եկող սույն պարոնը Հայաստանի օրենսդրությանն անծանոթ է, հետեւաբար մնում է եզրակացնել, որ նրա հարցադրումները պարզապես ՙջուր պղտորելու՚ նպատակ ունեն:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
http://www.hayashkharh.am/#?paperid=...id=47405&lang=
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 15:42.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60