View Single Post
Old 20 Mar 07, 12:06   #3 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
ՍՈՒՐԲ ԽԱՉՆ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ

Ինչպես հայտնի է, մշակույթի նախարարությունը Թուրքիայից հրավեր է ստացել մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը, որը տեղի է ունենալու մարտի վերջին: Որքանո±վ է նպատակահարմար ընդունել հրավերը:
Ցանկացած եկեղեցի հավատի տաճար է դառնում, երբ նրա գմբեթին տեղադրվում է Հիսուսի չարչարանքները խորհրդանշող խաչը: Հասկանալի պատճառով, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պարագայում այս հանգամանքն ունի առանձնակի իմաստ ու նշանակություն: Սուրբ Խաչն առանց խաչի հնարավոր չէ վերականգնված տաճար համարել:
Կրկին խաչով չզարդարվելու պարագայում Աղթամար կղզու եկեղեցին կդառնա Եվրամիության առջեւ քաղաքակիրթ ձեւանալու, իսկ սեփական երկրում` անհանդուրժողականությունը պահպանելու` Թուրքիայի երկերեսանի քաղաքականության խորհրդանիշը:
Սուրբ Խաչը որպես հայ միջնադարյան մշակույթի անկրկնելի կոթող խորհրդանշական նշանակություն կարող է ստանալ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ողջ ընթացքի համար, եթե այն պսակվի Հիսուսի Սուրբ Խաչով: Դրանով Թուրքիան գոնե առերեւույթ կփաստի, որ ինքը հարգում է այլ կրոնների ազատ դավանումը իր ողջ տարածքում եւ ոչ թե միայն Ստամբուլում:
Հակառակ պարագայում Հայաստանի պատվիրակությունն ուղղակի կարող է դառնալ անբարոյական խաղի մասնակից: Մեր երկրի համար դա կրկնակի վիրավորական կարող է լինել այն պարզ պատճառով, որ չնայած դարեր շարունակ մահմեդականություն դավանող տարբեր նվաճողներից ստացած ծանր հարվածներին եւ ահռելի մարդկային ու հողային կորուստներին, այսօր էլ Հայաստանը հարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր տարածքում եղած իսլամական հուշարձանների հանդեպ: Մայրաքաղաք Երեւանի հենց կենտրոնում վեր է խոյանում կիսալուսնով պսակված մզկիթը` Արարատյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց չնչին հեռավորության վրա, եւ որեւէ հայ մարդու մտքով անգամ չի անցնում, որ նման հարեւանությունը վիրավորում է իր կրոնական զգացմունքները:
Կարծում ենք` Աղթամարի Սուրբ Խաչը Տիրոջ խաչով պսակելու հարցը սկզբունքային նշանակություն ունի մեր պետության ու ժողովրդի համար: Ավելին` սա սկզբունքային հարց է նաեւ ողջ քրիստոնյա աշխարհի ու մանավանդ Եվրամիության երկրների համար:
21-րդ դարում Թուրքիան իրականում մնում է վաղ միջնադարյան պատկերացումների գերին, բայց համառորեն փորձում է եվրոպացի ձեւանալ: Նպաստել այս երեւույթի պահպանմանը նշանակում է անարգել ոչ միայն Աղթամարի Սուրբ Խաչը կառուցած մեր նախնիների հիշատակը, այլեւ շրջանցել եվրոպական արժեքները, որոնք հիմնված են կրոնական հանդուրժողականության սկզբունքի վրա: Քանի դեռ պարզ չէ, թե կհաջողվի± արդյոք Կ©Պոլսի Հայոց պատրիարքարանին տարհամոզել թուրքական իշխանություններին եւ Սուրբ Խաչի վրա տեղադրել սուրբ եւ ամենափրկիչ խաչը, Հայաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Աղթամար կղզու տաճարի բացման արարողությանը ճիշտ չի լինի:
Այդ պատճառով, Թուրքիայից ուղարկված հրավերին պատասխան տալու համար հարկավոր է նախ` պաշտոնական խողովակներով պարզել այն հարցը, թե ինչո±ւ մինչ օրս Սուրբ Խաչ եկեղեցին չի զարդարվել խաչով: Այս առիթով որեւէ ՙարդարացուցիչ՚ պատճառաբանություն չի կարող հիմք դառնալ տաճարի բացման արարողությանը Հայաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար: Խաչն է մեր եկեղեցու ողջ ճարտարապետական կառուցվածքի հիմքը եւ այն զարդարող գլխավոր խորհրդանիշը:
Եթե թուրքերը իսկապես ցանկանում են բացել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, ապա թող բարի լինեն թույլատրել նրա գմբեթին Սուրբ Խաչի տեղադրումը, իսկ եթե փորձում են իրենց զավթած տարածքի հուշարձանները օգտագործել սեփական քարոզչության համար, ապա որպես պետություն մենք նման միջոցառմանը ուղղակի անելիք չունենք:

ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

http://www.hayashkharh.am/index.php#...id=47557&lang=
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 09:32.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60