Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 22, 2007թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Ալեքսի Բ Պատրիարքին:
Ցավակցագրի մեջ մասնավորապես ասվում է. ՙԱյս ծանր պահին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի, եկեղեցականաց դասի և հավատավոր հոտի անունից Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Սրբությանը, հանգուցյալների հարազատներին ու մտերիմներին և Ռուսաստանի համայն ժողովրդին:
Աղոթք ենք բարձրացնում տուժածների շուտափույթ ապաքինման համար: Հայցում ենք Ամենողորմ Տիրոջը, որ երկնային Իր հարկերում հանգստության մեջ ընդունի զոհվածների հոգիները և Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին՚:
###