Երբևէ Եկեղեցում Պսակի արարողության ներկա չեք եղել, չեք լսել խորհրդակատարության պատգամները?
Պսակը մեր Եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է: Այդ խորհուրդով տղամարդն ու կինը միանում և դառնում եմ մեկ մարմին:
Այս խորհուրդը սրբագործված է, քանի որ խորհրդանիշն է Քրիստոսի ու Եկեղեցու միության: Էլ ինչ բազմակնության մասին է խոսքը?
Ամուսնական սրբազան միությունը մտքով խախտելն իսկ մեղք է: Ամուսնու և կնոջ միությամբ ստեղծվում է ընտանիքը, ինչը խորհրդանշական Եկեղեցի է: Եթե նայեք իմ բացած Կինը և Եկեղեցին բաժնի կանանց քահանայության մասին առաջին հոդվածը , որի հեղինակը ես եմ, այնտեղ ես մի փոքր անդրադարձել եմ այս խնդրին: Եթե ժամանակ ունեցա Մաշտոց ծիսարանից որոշ հատվածներ կբերեմ, և կտեսնեք, թե ինչ պատգամներ են պարունակում արարողակարգի տարրերը:
|