Սբ Խաչ եկեղեցու վերականգնումով ներազդում են միջազգային հանրային կարծիքի վրա»
Մարտ 28, 2007 | 18:07
Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վերանորոգման թուրքական նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է ներազդելու միջազգային հանրային կարծիքի վրա եւ նպատակաուղղված է չեզոքացնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը,- Արմենպրես-ին ասել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից` անդրադառնալով մարտի 29-ին Ս. Խաչ եղեկեցու վերաբացման փաստին: Թանգարան-ինստիտուտը տարակուսելի է համարում, թե ինչու միեւնույն թուրքական կառավարության օրոք 10-րդ դարում կառուցված երկու հայկական տաճարներից մեկը վերականգնվել է, իսկ մյուսը` Կարսի Առաքելոց եկեղեցին, վերածվել մզկիթի:
Հուսով ենք, որ թուրքական կառավարությունը հետայսու ավելի լուրջ վերաբերմունք կցուցաբերի ցեղասպանության հետեւանքով հայազուրկ դարձած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության նկատմամբ` նման միջոցառումները չվերածելով ակնհայտ քարոզչական գործողության,- ասել են թանգարանից:
http://www.168.am/am/news/4456