Կովկասի մահմեդականներն՝ ընդդեմ Հայաստանի
Մարտ 28, 2007 | 18:00
Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Կահիրեում մասնակցում է Իսլամական աշխարհի հիմնախնդիրները եւ դրանց լուծումը գլոբալացման պայմաններում թեմայով միջազգային խորհրդաժողովին, որն ընթանում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հովանու ներքո:
ԿՄՎ-ի հաղորդագրության մեջ ասված է, որ խորհրդաժողովում սպասվում է Փաշազադեի ելույթը, որում նա մտադիր է ընդգծել իսլամական պետությունների միավորման անհրաժեշտությունը գոյություն ունեցող հակամարտությունները, այդ թվում եւ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար:
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը իսլամական պետություններին հորդորելու է առավել խիստ դիրք բռնել Հայաստանի ու նրա կողմից վարվող բռնազավթման քաղաքականության նկատմամբ,- ասված է տեղեկատվության մեջ:
http://www.168.am/am/news/4454