A1PLUS //
--------------------------------------------------------------------------------
ԿԱՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԶՐԿՈՒՄ
[04:45] 30 Մարտի, 2007 [
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=47264 ]
՚ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պետք է ներողություն խնդի ողջ հայ ժողովրդից Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացամանը պատվիրակություն ուղարկելու համար, այլապես մենք կպահանջենք նրա պաշտոնազրկումըՙ,- ՚Սարգիս Տխրունիՙ ուսանողական երիտասարդական միության անունից այսօր հայտարարեց միության ներկայացուցիչ Նարեկ Գալստյանը:
Նա ուղղակի դիմում է ՀՀ Մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանին. ՚Պարոն Գյուրջյան, Դուք ամոթ չզգացի՞ք, որ եկեղեցու պատին տեսաք Աթաթուրքի նկարը եւ կտրեցիք բացման կարմիր ժապավենը: Արդյո՞ք թուրքն է կառուցել այդ եկեղեցինՙ:
՚Այնտեղ պետք է աղոթք հնչեր, խունկ ծխար: Այդ կատակերգության հերոսներն էին Պոլսի արքեպիսկոպոս Մութաֆյանը եւ Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, որոնք ընդունեցին, որ Սբ. Խաչը հայ ճարտարապետական համալիր չէ, այլ թուրքական տաճար, բացմանը գոնե մի խաչ տանեին ու նվիրեին եկեղեցունՙ,- ասում է Սահակ Մանուկյանը:
Նրա խոսքերով սա քաղաքական տարրեր է պարունակում իր մեջ եւ Թուրքիան Եվրամիությանը ուզում է ցույց տալ, թե ինչքան է քաղաքակրթվել եւ փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Երիտասարդները համարում են, որ Աղթամարի Սբ. Խաչի եկեղեցու նման վերաբացումը ոչ միայն անընդունելի է, այլեւ անպատվելի:
Եթե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներողություն չխնդրի, ՚Սարգիս Տխրունիՙ միության անդամները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել նախարարության առջեւ եւ պահանջել նրա հրաժարականը:
ՀՀ Մշակույթի նախարարությունից ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեցին, որ երիտասարդների վերջնագրի, հայտարարությունների եւ հետագա անելիքների մասին տեղյակ չեն: Հետեւաբար, հայտնի էլ չէ, թե նախարարությունն ինչպես է արձագանքելու ներկայացվող պահանջին: