31 Mar 07, 20:04
|
#4 (permalink)
|
Join Date: Mar 2007
Location: Earth
Rep Power: 21
|
Quote:
Originally Posted by MONK
Դավիթ ջան, Փաշազադեն միաժամանակ նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է և ազգությամբ թերևս ադրբեջանցի
|
Կներեք թեմայից շեղվելուս համար, բայց կխդնրեյի Ձեզ վերանայել սեփական կարծիքը, այսպես կոչված, "ազգությամբ ադրբեջանցի" հասկացողության վերաբերյալ:
"Ադրբեջանցի ազգ" գոյություն չունի՛: Սա՝ հակահայկական հիստերիայի արդյունքում ծնված հետևանքներից է:
Ադրբեջանում ապրում են բազմաթիվ ազգեր, դեռևս ազգ չդարձած, ցեղեր և ցեղախմբեր:
Նրանց թիվը անցնում է 20-30-ը: Հեյդար Ալիևի օրոք ծնվեց "ադրբեջանցի ազգ" հասկացողությունը, որը իրենք փորձեցին հակադրել Հայ ազատատենչ ոգուն:
Սրանով, նրանք, իրենց շուրջը համախմբեցին նաև Իրանի թուրքալեզու ցեղախմբերին:
Առաջնորդվելով Թուրքիայի երբևէ վարած քաղաքականությամբ՝ նրանք հայտարարում են, որ "ադրբեջանցի" հասկացողությունը, Ադրբեջանում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, հանդիսանում է "քաղաքացիություն" այլ ոչ թե "ազգություն", և, այսպիսով, տալիշն էլ, լեզգինն էլ, քուրդն էլ, և բոլոր բոլոր մնացածներն էլ, հեշտությամբ կուլ գնալով սույն քաղաքականությանը, իրենց հայտարարում են "ադրբեջանցի" և այդպես էլ լրացնում իրենց անձնագրերում, ուր էլ որ ապրելուց լինեն:
Երեկ Թուրքիան վարվում էր հետևյալ կերպ: Այսօր ոչ մի խոսք անգամ չկա, թե "թուրք" - դա "քաղաքացիություն" է, այլ ոչ "ազգ": Հետևաբար՝ բոլոր Թուրքիայում բնակվող "խառնիխուռը" ազգերի ներկայացուցիչները համարվում են թուրքեր:
Վաղն էլ՝ ոչ մի խոսք չի լինելու "ադրբեջանցի" = "քաղաքացիություն" մասին:
Գոնե Մենք պիտի հասկանանք սա և զոհ չգնանք իրենց քաղաքական ագիտացիային:
Իսկ այսօր իրենք փորձում են գնալ ավելի առաջ՝ հայտնելով "բոլոր թուրքալեզու ժողովուրդների միասնություն" գաղափարը... Այսպիսով փորձում են "միավորվել" Թուրքիայից, Հյուսիս-Կովկասով, Միջին-Ասիայով մինչև Սիբիր և Մոնղոլիա ընկած տարածքներում բնակվող բոլոր թուրքալեզուների հետ...
Մեր շուրջը իրագործում են պանթուրքիստական սկզբունքները, իսկ մենք ձեռքներս ծալած, թեկուզ և արհամարհական ժպիտով, անտարբեր դիտորդի կարգավիճակ ենք զբաղեցրել:
Բացի սա կուզենայի իմ Ծիծաղն ու Արհամարհանքը հայտնել բոլոր հյուսիս-կովկասյան ցեղախմբերի նկատմամբ, որոնք, որպես իրենց հոգևոր առաջնորդի դերակատար, ավելի խելացի մարդ չէին կարողացել հայտնաբերել իրենց շարքերում:
|
|
__________________
Интуиция - поразительное чутье, подсказывающее женщине, что она права, независимо от того, права она или нет.
|
|
|