27 Apr 07, 18:42
|
#30 (permalink)
|
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Rep Power: 18
|
Իր գոյության ընթացքում մարդը հաղթել է իր գրեթե բոլոր հակառակորդներին, բացի մահվանից: Անկախ տարիքից, սեռից, ազգությունից, մաշկի գույնից, ուժից, մտավոր կարողությունից, բարոյական արժանիքներից, դիրքից և ունեցվածքից, բոլոր մարդիկ ենթակա են մահվան իշխանությանը: Բնական, թե անբնական ձևով այն ի վերջո բախում է բոլորի դռները: Մարդկային ցեղի տարած մեծագույն հաղթանակը Գողգոթան է, իսկ դրա պսակը` Սուրբ Հարությունը: Այդ հաղթանակը մարդկության առջև բացեց նոր կյանքի արշալույսը, տվեց ապրելու և հուսալու նոր հիմքեր, արժևորելու երկրայինը և ձգտելու երկնայինին: Այդ հաղթանակը երկրորդ արարչություն էր մարդու համար:
MONK
|
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|