Quote:
Originally Posted by voter
Ինտերնետում որակ հասկացողությունն շաաատ հարաբերական է  իսկ քանակն առայժմ շատ ավելի է կարևորվում, քան որակն, դա բոլոր ինֆորմացիայի մասսայական միջոցների հիվանդությունն է, Մասսայական բառն շեշտում է ինչի են ձգտում այդ միջոցներն ու մենք բացառություն չենք կազմում...
|
Ես Ձեզ հասկանում եմ: Ինքս էլ Տեղեկատվական համակարգում եմ աշխատում և ողջ օրը գործ ունեմ ԶԼՄ-ների հետ: Բայց, ի վերջո, որակն ինչքան էլ հարաբերական լինի, ունի ինչ-որ սահմանագծեր: Այլապես թեմաներում օֆֆտոպները օրինաչափ երևույթ պիտի համարվեին: Հիմա պատկերացրեք, որ ինչ-որ մեկը մանրանկարչությանը նվիրված թեմայում սկսում է նկարագրել, թե ինչ արիստոկրատ կին է իր զոքանչը...

Ինչքանով էլ տրվենք հարաբերականության տեսությանը, չեմ կարծում, որ սա, մեղմ ասած, ինչ-որ օգտակարություն բերի թեմային:
P.S. Եվ բացի այս ամենից, չէ որ սա VIP ֆորումում է, հետևաբար որոշակի առանձնահատկություններ չպիտի ունենա ինտերնետային օրինաչափություններից?
