Quote:
Originally Posted by MONK
Ես Ձեզ հասկանում եմ: Ինքս էլ Տեղեկատվական համակարգում եմ աշխատում և ողջ օրը գործ ունեմ ԶԼՄ-ների հետ: Բայց, ի վերջո, որակն ինչքան էլ հարաբերական լինի, ունի ինչ-որ սահմանագծեր: Այլապես թեմաներում օֆֆտոպները օրինաչափ երևույթ պիտի համարվեին: Հիմա պատկերացրեք, որ ինչ-որ մեկը մանրանկարչությանը նվիրված թեմայում սկսում է նկարագրել, թե ինչ արիստոկրատ կին է իր զոքանչը... Ինչքանով էլ տրվենք հարաբերականության տեսությանը, չեմ կարծում, որ սա, մեղմ ասած, ինչ-որ օգտակարություն բերի թեմային:
P.S. Եվ բացի այս ամենից, չէ որ սա VIP ֆորումում է, հետևաբար որոշակի առանձնահատկություններ չպիտի ունենա ինտերնետային օրինաչափություններից?
|
Որակի համար հենց խմբագիրներ են ընտրում ֆորումջանցինք ու հուսով եմ, որ ընտրական համակարգն թույլ կտա հետևել որակին այնպես, որ քանակն չտուժի ու նույնիսկ եթե մեծամասնությունն կգերադասի կարդալ զոքանչի մասին պատմություններ նույնիսկ մանրանկարչության բաժնում, մեղավորն այդ որակի համար կլինեն իրենք կարդացողներն