View Single Post
Old 06 May 07, 22:34   #18 (permalink)
Important Person
VIP Club
Армине's Avatar
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 18 Армине is on a distinguished road
Эту историю я читала на одном из армянских форумов, кто знает язык, прочтет, и хорошенько посмеется, а кто не знает мммм- язык учите вот что.

Quote:
Այս զվարճալի պատմությունը Ռուբեն Գասպարյանի «Ծագումով գյումրեցի ենք» գրքից եմ գրում: Իրական դեպք է. կատարվել է նրա հետ:

«Մորական տատս՝ բաբոս (էդպես էինք ասում), Թիֆլիս էր ապրում, Վորոնցով, Չայսուբանսկի թիվ 6 տանը: Տասնյոթ տարեկան տղա էի: Մի օր մերս ասաց՝ գնա Թիֆլիս, բաբոյին բեր: Ուրախությամբ համաձայնվեցի, քանի որ Թիֆլիս աչք դրած աղջիկ ունեի: Նստեցի գնացք և հաջորդ օրը հասա Թիֆլիս: Երբ տուն հասա, գիշերվա ժամը երկուսն էր: Բաբոն դուռը բացեց, ներս մտա, մի քիչ խոսեցինք, ասի. «Բաբո, ի՞նչ կա ուտելու», թե. «Բալա ջան, ընդեղ պանիր, հաց կա»: Ասի՝ բաբո ջան, մաման երկու հատ եփած հավ է դրել հետս ( մանավանդ ամբոցջ ճանապարհին աչքս էդ եփած հավերի վրա էր ), արի մեկը հիմա ուտենք, մյուսն էլ վաղը առավոտը կուտենք ու կշարժվենք: Թե. «Բեր բալա ջան»: Տատս ութսունվեց տարեկան էր, աչքերը լավ չէին տեսնում իր ասելով, բայց հլը փորձեիր թեյի մեջ չորս շաքար գցեիր, վռազ կտեսներ : Պապս էլ ժամանակին պովր (խոհարար) էր աշխատել, Աստված հոգին լուսավորի, շատ բարի, լավ մարդ էր: Մամաս պապիս անունն է ինձ դրել, դե, քանի որ պապս պովր էր, պատից կախված չախուներ ( սուր մեծ դանակներ) ունեին: Ուզեցի չախուն վերցնեմ, որ էդ եփած հավը կտրեմ, բաբոս թե. «Անաստված, իմ աչքերը էդքա՞ն էլ լավ չեն տեսնում, որ ես կտրեմ«: Ասի. «Դու կտրի, բաբո»: Բաբոս տարավ-բերեց էս չախույով որ խփեց հավին, էս եփած հավը արյունի մեջ կորավ: Սկզբում չհասկացա, թե ինչ կատարվեց, մի երկու վայրկյան հետո բաբոս ղժժաց: Դու մի ասա՝ փոխանակ հավին խփեր, իր բութ մատի եղունգն էր թռցրել: Բաբոս գոռում էր, թե շուտ արա, շտապ օգնություն կանչիր: Է՜, ո՞նց կանչեմ, ոչ վրացերեն գիտեմ, ոչ լրիվ ռուսերեն, համ էլ գիշերվա ժամը երկուսն անց է, հեռախոս էլ չկար:
Ասի, բաբո ջան, արի շաքար ծեծեմ, լցնեմ վրան, թող արյունը կտրվի, մինչև լույսը բացվի: Ասաց՝ բեր բալա ջան: Ձեզանից շատերը լավ կհիշեն առաջվա խոշոր շաքարները: Սխտորի աման կար, մեջե ծեծեցի ու լցրեցի բաբոյի ձեռքին, և շորով սկսեցի փաթաթել: Ինչքան փաթաթում եմ, էնքան արյունը դուրս է տալիս: Վերջը, էնքան փաթաթեցի, որ արյունը էլ չերևաց, ու պառկեցրի քնելու: Ես էլ երեխա տղա, էս ամեն ինչից հոգնած, հազիվ էի աչքս կպցրել, մեկ էլ տեսնեմ բաբոս նորից գոռում է ՝ բալա ջան հելի, ձեռքս էլի ցավում ա, երևի շաքարը ջանն ա քաշել, հելի նորից շաքար ծեծի: Սկսեցի բաբոյի ձեռքի շորը քանդել: Քանդեցի-քանդեցի, այ քեզ հրաշք, մատը նորմալ է, եղունգը տեղը, աչքերիս չէի հավատում: Դու մի ասա, գիշերը, որ ցավում է, բաբոն ինքն է քանդում շորը, հետո փոխանակ ցավող մատին կապի, բռնում առողջ մատին է փաթաթում: Իսկ էդ առանց եղունգ մատը, որ կպնում է վերմակին, ցավում է: Ինչևէ, նորից շաքար լցրեցի, կապեցի, մի կերպ քնեցինք: Առավոտյան շտապ օգնություն կանչեցինք, եկավ, սրսկեց, սիրուն վիրակապ դրեց, թողեց գնաց:
Բաբոս շատ սիրուն կին էր: Մի շալ ուներ փուսկուլներով, շորերի վրայից գցում էր: Հագած-կապած, ակնոցը դրած, ընկել եմ բաբոյի թևը ու քայլում ենք դեպի գնացքը: Ով Թիֆլիսի պեռոնն եղել է, կհիշի, լիքը մարդիկ են նստած երկու կողմում, իսկ մենք էլ մեջներով քայլում ենք դեպի գնացքը: Հանկարծ բաբոն կանգնեց, թե՝ սպասի բալա ջան, ոտքերս առաջ չեն գալիս:
Ասի՝ ի՞նչ է եղել, բաբո: Ասաց՝ վայթեմ փոխանիս ռեզինը փախավ: Ասի, ինչխ թե, ու նայեմ, ի՞նչ տեսնեմ. դեղին գույնի փոխանը, սև ու սպիտակ թելերով կարկատած, մեջտեղն էլ թաց, ընկած է ոտքերի արանքը, չուլ ու փալասներն էլ հետևը:
Ասի՝ բաբո ջան վերև քաշի, խայտառակ եղանք, ժողովուրդե մեզ է նայում: Բաբոն թե՝ չեմ կարում կռանամ: Ասի՝ ո՞վ պտի կռանա, ու սկսեցի բաբոյի փոխանը վերև քաշել: Մի կերպ քաշեցի վերև ու տվի բաբոյի ձեռքը, ասի՝ ձեռքովդ ձիգ պահի: Հազիվ հասանք գնացքին:
Բաբոն մի ձեռքը գցեց բռնիչին, մոռացավ, որ մյուս ձեռքով փոխանն էր բռնել, երկրորդ ձեռքն էլ գցեց, որ բարձրանա, նորից փոխանը փախավ:
Հիմա պրավադնիկը գոռում է, թե շուտ արեք, բարձրացեք, գնացքը շարժվում է: Պրավադնիկին ասացի բաբոյի ոտքերը չեն շարժվում, և խնդրեցի թե՝ արի ես բարձրացնեմ, դու փոխանը հանի: Էդպես երկուսով մի կերպ բաբոյի փոխանը հագից հանեցինք, ու շպրտեցի գնացքի տակ: Բարձացանք, նստեցինք մեր վագոնը: Տեսնեմ բաբոն ծնկներին է խփում ու ասում. « Բալա ջան, էս ինչ էր եղավ»: Ես էլ գիտեմ, պիտի ասի, թե էս ինչ էր եղավ, խայտառակ եղանք: Ասի. « Բաբո ջան, ի՞նչ եղավ»: Թե. «Բալա ջան, շեքերս պաղավ»: Կողքս մի թերթ կար սեղանին դրված, ճմրթեցի ու քցեցի բաբոյի շեքերի արանքը, ասի՝ դե տաքացիր: Չեք պատկերացնի, ամբողջ գիշեր չքնեցի, քանի որ բաբոյի հագին փոխան չկար, ասի, հանկարծ մարդ չմոտենա, բաբոյին բան չպատահի, ու ըտպես բաբոյին, առանց փոխան, հասցրի Լենինական » :
 
Армине is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 12:09.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60