View Single Post
Old 08 May 07, 16:02   #41 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19 MONK is on a distinguished road
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ ողջունում և շնորհավորում ենք համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և Խաղաղության Օրվա առիթով:
Տոնական այս օրվա խորհուրդը անմահ է պանծալի հիշատակներով, որոնք մեր ժողովուրդը կերտել է Երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում անցած մարտական փառավոր ուղիով, հայ զորահրամանատարների ու հերոսների սխրանքներով և վերածնված նույն քաջարի ոգով մեր օրերում պաշտպանելով Արցախի ազատ ապրելու արդար իրավունքը: Մենք այսօր տոնում ենք 15-րդ տարեդարձը Շուշիի ազատագրության, որը հանուն Արցախի մեր ժողովրդի հաղթական պայքարի խորհրդանիշն է: 1992 թ. մայիսի 9-ի օրհնաբեր օրվա ավետիսով ցնծում էր համայն հայության հոգին և այսօր վերստին ազգս հայոց միավորվել է հայրենի մեր հողի ազատագրության պանծալի խորհրդով: Արցախը այսօր լուսավորված է ազատության կենսաբեր շողերով և ապրում է վերածննդի շնչով` մարմնավորելով նվիրական իղձերը մեր ժողովրդի, արդարության նորոգված հույսն ու հավատը: Մեր ուրախությանը գումարվել է նաև մեր Հայրենիքի` Հայաստանի և Արցախի ազատ ու խաղաղ կյանքի առաջընթացի, ստեղծագործ բազում ձեռքբերումների և նվաճումների ուրախությունը:
Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ կամեցավ պայծառ ու հուսաբեր առավոտը ազգային մեր կյանքի:
Աղոթք ենք բարձրացնում երկինք բյուրավոր հոգիների համար Երկրորդ աշխարհամարտի զոհերի և մեր արի զավակների, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Արցախի ազատությանը:
Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի աշխարհը համայն, մեր Հայրենիքն ու ժողովրդին և օրհնի մեր ջանքերը` ի խնդիր մեր արդար հույսերի իրագործման, և ի սեր հայրենի մեր երկրի բարգավաճման ու բարօրության:
Շնորհք և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան: Ամէն:

###
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:30.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60