Այո, Աստծո Արքայությունը մեր ներսում է, իսկ Եկեղեցին մեր ներսում եղածի արտաքին խորհրդանիշն է, քանի որ Եկեղեցին Երկնային Արքայության խորհրդանիշն է երկրի վրա: Պենտեկոստեով հաստատված Եկեղեցու առաջնորդողը Աստծու Սուրբ Հոգին է, և ասելը, թե Եկեղեցում Աստված չկա, հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ: Հիշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, ըստ որի` անգամ Որդու դեմ հայհոյանքը կներվի, բայց Սուրբ Հոգու դեմ հայհոյանքն աններելի մեղք է:
|