![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Humor There was the reason for that someone was taken his sense of humor. (Danil Rudyj) |
![]() |
Գյումրին ու Գյումրեցին |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#1 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Գյումրին ու Գյումրեցին
Ծիծաղով է ծնվում գյումրեցին, ծիծաղով շնչում, ծիծաղով ապրում, ծիծաղով հյուրասիրում, ծիծաղով լացում, ծիծաղով էլ մեռնում:
Ամեն մի տհաճ երևույթ ծիծաղի փոխում և ծիծաղով խաղաղեցնում վեճ ու խոսակցություն: Ասեմ, որ մեծ խոսելն ու գլուխ գովելն նույնպես Գյումրիից է դուրս եկել. դե ով ունենար գյումրեցու պես գլուխ, որ չգովար: Գյումրեզին սիրում է ամեն ինչի մեծը. և' լավի, և' վատի և ասում. նույնիսկ մարդու հոգեառն էլ բդի մեծ եղնի: Գյումրեցիք թասիբ ու ղեյրաթով ժողովուրդ են: Երբ գյումրեզին եկեղեցի է քնում, առաջինը աղոթում է ծնողների համար, երկրորդը՝ բարեկամների, ապա մտերիմների ու հարևանների, նոր իր ընտանիքի անդամների, և վերջում իր համար: Ասեմ, որ Լեննական անունը վերցված է լեն ու բոլ բառակապակցությունից, իսկ ինչու՞ Գյումրի, որովհետև էնտեղ լիքը գյումրեցի կապրի: Երբ Ռուբեն Գասպարյանին հարցնում են, թե Գյումրիում ինչ լավ բան կա, նա պատասխանում է. «Շատ լավ բաներ կան, օրինակ լավ գերեզմաններ կան, կմտնես, մեռնելդ կուգա ![]() Այ, եթե երկրաշարժ չեղներ, Գյումրին Լաս-Վեգասի պես քաղաք կեղներ: Իսկ երկրաշարժը շատերի համար ժաշք էր, շատերի համար էլ հրաշք: Երկրաշարժին խալխի մեռելների հաշվին շատ մարդ հարստացավ: Շատ յոլ ու ղայդով քաղաք է Գյումրին: Օրինակ, Աստված մի արասցե, եթե մեկի տունը մարդ էր մեռնում, հանգուցյալի հարազատները տեղյակ չէին լինում, թե մեռելը ոնց էր թաղվում: Ծանոթ, բարեկամ, մտերիմ, հարազատ, հավաքվում հոգում էին ծախսերը և մեռելի տիրոջ հոգսը թեթևացնում: Սա մի բացառիկ երևույթ էր, որը հատուկ էր միայն Գյումրուն ու Գյումրեցուն: Գյումրեցոնց ժամադրության ձևն ու տեղը մեկն էր. «Ծո, իրիկունը վարը կեղնիս ![]() շարունակելի.... |
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Շատ հետաքրքիր ադաթներ ուներ գյումրեցին: Օրինակ, երբ գնում էին աղջիկ տեսնելու, գնում էին ամբողջ հարազատներով: Եվ հարազատներից ամեն մեկն իր հերթին չափում էր աղջկա խելքն ու տնտղում, թե արդյո՞ք ամեն ինչ տեղն է: Մեկը ջուր էր ուզում և ասում.
«Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարկե վեդրոյի գլխին, ջուրմ բեր»: Ու նայում, թե աղջիկը ինչխ բդի ջուր բերե. խելքը տեղն է, թե կռուշկեն բդի վեդրոյին զարկե ![]() Նույն ձևով քավորկինն էր հարսին տանում բաղնիք լողացնելու: Այս անգամ թառի, քյամանչայի ու դաֆի նվագի տակ, որը կոչվում էր «հարսն-բաղնիս»: Հարսանիքի տերն ու տիրակալը քավորն էր: Նա հարսանիքի մասնակիցների կենացները պետք է խմեր ճյուղ առ ճյուղ, թուփ առ թուփ և բոլորն էլ պետք է արտահայտվեին, իրենց շնորհակալությունները հայտնեին: Հարսանիքը պարտադիր շարունակվում էր մինչև լույս, քանի որ հատուկ մոմերով պար կա, որը կոչվում էր «Առավոտլուսուն»: Այդ պարը պարում էին շրջան կազմած, դրսում, լույսը բացվելուն պես, ու հետն էլ երգում էին. «Չեմ ու չեմ ու չեմ, չեմ կըրնա խաղա», «Ծաղիկ ունեմ ալա է» երգերը: Ընդունված էր, ամեն մի կենացից հետո նվագողները պետք է տուշ նվագեին: Եթե մարդը հարգված էր կամ լավ շաբաշ տվող էր, տուշը երկար էին նվագում: Իսկ վերջում հայտնի «Ճամփու-ղայդեն» երաժշտության տակ, քավորին ու խնամիներին տուն էին տանում: Երբ հարսանքավորները տուն էին վերադառնում, հարևան-բարեկամները հարցնում էին, թե վերջում կռիվ եղա՞վ: Եթե կռիվ է եղել, ուրեմն ղայդին, հետաքրքիր հարսանիք է եղել: Հարսանիքի երկրորդ օրը, նորից մեծ ծախս էին անում, ավելի մտերիմ մարդկանցով «Ազաբ բաշու մայմեն» էին բացում ու նորից շարունակում քեֆ ուրախությունը, այն, ինչ հատուկ է էդ հող ու ջրին: |
![]() |
![]() |
|