13 Dec 10, 17:33
|
#6 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29 
|
Re: Բա սենց բան կլինի՞
Քյալյանը կդառնա կրթության նախարա՞ր, Բելլա Քոչարյանն էլ՝ բժշկականի ռեկտո՞ր
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շատ հավանական է, որ 2010 թ. դեկտեմբերի վերջին հրաժարական ներկայացնի հանրապետական կուսակցության անդամ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կրթության և գիտության նախարարի պաշտոնին է հավակնում բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր Գոհար Քյալյանը, որը Հ2 հեռուստաալիքի և Հյուսիսային պողոտայում բազմաթիվ բազմաբնակարանային շենքերի սեփականատեր Սամվել Մայրապետյանի կինն է։ Բժշկականի ռեկտորի պաշտոնի ամենահավանական թեկնածուն էլ Ռոբերտ Քոչարյանի կինն է` Բելլա Քոչարյանը: Ռեկտորի հավանական թեկնածու են նաև Հանրապետական կուսակցության անդամ, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը, որը Սերժ Սարգսյանի խնամին է, և Դերենիկ Դումանյանը` առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը, որը նույնպես հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից է։ Վերջինիս անունը շրջանառվում է նաև Երևանի քաղաքապետի թեկնածուների շարքում։
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|