VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Chatting Human can live without many things, but not without another person. (Ludwig Berne) |
Պետական թալանչինները... |
LinkBack | Thread Tools | Display Modes |
13 Oct 10, 20:30 | #1 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Պետական թալանչինները...
Ազգային անվտանգության ծառայության կազմում ավազակախումբ է գործել
Հոկտեմբեր 13, 2010 Անդրադառնանք է իր նախկինում հրապարակած հոդվածաշարին, ըստ որի Ազգային Անվտանգության ծառայությունում ավազակախումբ է գործել՝ նշելով, որ այդ տեղեկությունն առ այսօր չի հերքվել: «Բանդան տարիներ շարունակ զարտուղի ճանապարհներով տարատեսակ ծառայություններ է մատուցել՝ կոնկրետ գումարների դիմաց: Ըստ այդմ՝ ԱԱԾ պաշտոնյաները օլիգարխներին կամ այլ «կլիենտներին» հեռախոսային վերծանումներ են վաճառել: Այդ խումբը, ըստ ամենայնի, նաեւ պատվիրել է բնակարանային մի շարք գողություններ կամ պարզապես հովանավորել դրանք: Չի բացառվում, որ կոնկրետ պաշտոնյաների բնակարաններում կատարված գողությունները եւս այդ բանդայի ձեռագիրը լինեն: Խումբը նաեւ մեքենաների գողություններով է զբաղված եղել: Նաեւ տեղեկություններ է ստացվել, որ ԱԱԾ-ի ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, որը դեռ շարունակվում է:Ճիշտ է՝ դանդաղ տեմպերով՝ շատ հարցեր «օդում կախելով», բայց այնուամենայնիվ քննում են: |
__________________
bleib mal cool... |
|
|
14 Oct 10, 14:45 | #3 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Re: Պետական թալանչինները...
Դա նորմալ էությունն է ԿԳԲշնիկների - սրա նրա պատվերով մարդկանց կյանքը վարի տալ, թալանել, հեռախոսները լսել տանել ծախել։
Բա գիտես գերմանացիք ինչի ԳԴՌը վարի տալու ժամանակ առաջինը դրին ամբողջ շտազին-գեմանական ԿԳԲ լիկվիդացրին ու ում անձնական գործերում շտազիի հետ համագործակցություն են գտնում պետական պաշտոններից հանում են... Ամողջ սովետի ժամանակ ԿԳԲն զբաղված էր ցեխավիկներին-գործարարներին կանտրոլ անելով ու նրանցից փող հավաքելով ու մի քիչ էլ ամերիկական շպիոն միոն էին բռնում, որ մարդկանց թվա իսկապես ազգային անվտանգությամբ են զբաղված։ Հիմա պետական թշնամի ամերիկա, արևմուտք չկա, մնացել է միայն տնտեսական շպիոնաժը, որով բոլոր նախկին սովետական երկրների ԿԳԲշնիկներն են զբաղված - արտադրական տեխնոլոգիաներ են գողանում, սրա նրա հեռախոսները լսում, որ իրանց բիզնեսի վրա կանտրոլ պահեն։ Պուտին կարծեմ մի քանի ամիս առաջ նույնիսկ մեղա էր եկել, թե գողանեում բերում ենք տեխնոլոգիաները, բայց ոչ մեկ դրանք չի օգտագործում... Հիշում եմ, որ սովետականա ժամանակ IBM ի կոմպյուտերներից մեկը գողացել պատճենել էին մեկը մեկի ու այնքան մանրամասն, որ նույնսիկ յաշիկի ձևն անկյունների աստիճաններն էին պատճենել, մտածել էին դա կարևոր ա, երբ ընդհամենը դա IBMի դիզայնեն զուտ հետաքրքրության համար էր յաշիկի անկյուններն ծուռ արել.... Կարճ ասած դա եղել ու մնում է մեր սովետական ԿԳԲշնիկների էությունը, ոնց անենք եղածը թռցնենք, գործը բիզնեսը վերցնենք մենք անենք, իսկ արևմտյան ամերիկյան ու եվրոպական անվտանգությունների գործը, իրանց տեխնոլոգիանները պահելու մեջ մասնագիտանալն է... |
||
__________________
|
|||
|
|