![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			![]()  | 
			
		
	
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. | 
||||
		
			
  | 
	||||||||
| Humor There was the reason for that someone was taken his sense of humor. (Danil Rudyj) | 
		Գյումրին ու Գյումրեցին | 
	LinkBack | Thread Tools | Display Modes | 
| 
			
			 | 
		#1 (permalink) | 
| 
			
			
				 VIP Lord VIP Ultra Club 
				
			 | 
	
	
	
		
		
			
			 
				
				Գյումրին ու Գյումրեցին
			 
			Ծիծաղով է ծնվում գյումրեցին, ծիծաղով շնչում, ծիծաղով ապրում, ծիծաղով հյուրասիրում, ծիծաղով լացում, ծիծաղով էլ մեռնում: 
		
		
		
	Ամեն մի տհաճ երևույթ ծիծաղի փոխում և ծիծաղով խաղաղեցնում վեճ ու խոսակցություն: Ասեմ, որ մեծ խոսելն ու գլուխ գովելն նույնպես Գյումրիից է դուրս եկել. դե ով ունենար գյումրեցու պես գլուխ, որ չգովար: Գյումրեզին սիրում է ամեն ինչի մեծը. և' լավի, և' վատի և ասում. նույնիսկ մարդու հոգեառն էլ բդի մեծ եղնի: Գյումրեցիք թասիբ ու ղեյրաթով ժողովուրդ են: Երբ գյումրեզին եկեղեցի է քնում, առաջինը աղոթում է ծնողների համար, երկրորդը՝ բարեկամների, ապա մտերիմների ու հարևանների, նոր իր ընտանիքի անդամների, և վերջում իր համար: Ասեմ, որ Լեննական անունը վերցված է լեն ու բոլ բառակապակցությունից, իսկ ինչու՞ Գյումրի, որովհետև էնտեղ լիքը գյումրեցի կապրի: Երբ Ռուբեն Գասպարյանին հարցնում են, թե Գյումրիում ինչ լավ բան կա, նա պատասխանում է. «Շատ լավ բաներ կան, օրինակ լավ գերեզմաններ կան, կմտնես, մեռնելդ կուգա   »:Այ, եթե երկրաշարժ չեղներ, Գյումրին Լաս-Վեգասի պես քաղաք կեղներ: Իսկ երկրաշարժը շատերի համար ժաշք էր, շատերի համար էլ հրաշք: Երկրաշարժին խալխի մեռելների հաշվին շատ մարդ հարստացավ: Շատ յոլ ու ղայդով քաղաք է Գյումրին: Օրինակ, Աստված մի արասցե, եթե մեկի տունը մարդ էր մեռնում, հանգուցյալի հարազատները տեղյակ չէին լինում, թե մեռելը ոնց էր թաղվում: Ծանոթ, բարեկամ, մտերիմ, հարազատ, հավաքվում հոգում էին ծախսերը և մեռելի տիրոջ հոգսը թեթևացնում: Սա մի բացառիկ երևույթ էր, որը հատուկ էր միայն Գյումրուն ու Գյումրեցուն: Գյումրեցոնց ժամադրության ձևն ու տեղը մեկն էր. «Ծո, իրիկունը վարը կեղնիս   »:շարունակելի....  | 
| 
	 | 
	
	
	
		
		
		
		
		
			 
		
		
		
		
		
		
		
			
		
		
	 | 
						
							
 
 
  |