VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Jan 07, 04:57 | #36 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՕԳՆԱԿԱՆԸ ԵՍ ԵՄ
Քույրս մասուր է քաղում, Օգնականը ես եմ։ Հայրս աղուն է աղում, Օգնականը ես եմ։ Մայրս ալյուր է մաղում, Օգնականը ես եմ։ Տատս խմոր է շաղում, Օգնականը ես եմ։ Պապս կախան է կախում, Օգնականը ես եմ։ Հոգնել է բոցն օջախում, Օգնականը ես եմ։ Ով ինչ անի մեր թաղում, Օգնականը ես եմ... Վերջ - հոգեվարք ու թաղում. Օգնականը ես եմ... Տեսնենք ինձ ո՞վ է թաղում. Ո՞վ կա... Տանը ես եմ,– Օգնականը ես եմ։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 04:57 | #37 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՋՈՒՐՆ ԱԿՈՒՆՔԻՑ ՉՀԵՌԱՆԱ
Ջուրն ակունքից չհեռանա, Երկրի վրա ծով չի լինի, Բայց ակունքը թե մոռանա, Աշխարհի սրտով չի լինի։ Ջրի նման դու աշխարհ եկ, Որ ջուրը քեզ չտանի, երգ։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 04:58 | #38 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՎԱՂ, ԻՆՉՈ՞Ի ՆՈԻՅՆՆ է ՆԱԵՎ
Նույն երկինքն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն կածանը, Բայց ուրիշ են ամպ ու անձրև, Եվ ուրիշ է ծիածանը։ Նույն արևն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն մարգերը. Բայց ուրիշ են ծաո ու տերև, Եվ ուրիշ է այգու տերը։ Նույն աստղերն են գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն ափերը. Բայց ուրիշ է ջուրն, արդարև, Եվ ուրիշ է նրա բեոը։ Նույն տանիքն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն հատակը. Ավա՜ղ, ինչո՞ւ նույնն է նաև Մեզ րաժանող ամբարտակը։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 04:59 | #39 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԻՆՁ՝ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Ինձ՝ վախենալու խիզախությունը, Ինձ՝ տառապանքի ուրախությունը, Ինձ՝ այս կածանի մտերմությունը, Ինձ՝ հողի հանդեպ այս ջերմությունը։ Ինձ՝ այս քարափի ընկերությունը, Ինձ՝ երգի տաժանքն ու գերությունը... Մնացածը՝ ձեզ, Ձեզ՝ այս աշխարհն ու այս տերությունը։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 04:59 | #40 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՐԵՎ Է, ԱՆՁՐԵՎ Է ԳԱԼԻՍ
Արև է, անձրև է գալիս. — Էհ, գայլը ցկնում է։ Խնձորը կարմրին է տալիս Եվ ծաոից ընկնում է։ Նայում ես այսօրվա օրին, Շիկնում, ամաչում ես, Նայում ես ընկնող խնձորին, Տխրում, հաոաչում ես։ Ուզում ես լաց լինել մի կուշտ,— Որ օրն աչքից ընկնում է, Իսկ գայլը ուրախ է անշուշտ, Գայլին ի՛նչ, ցկնում է։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:00 | #41 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՔԻՉ Է ՄՆՈՒՄ...
Քիչ է մնում թե մանկանամ, Ելնեմ նորից, Գյազբել գնամ, Նորից մանուկ գիշերի հետ Խաղամ աստծու փեշերի հետ... Քունս տանի, մի քիչ ննջեմ, Երազիս մեջ երկինքն հնձեմ... Ամպը բռնեմ լծեմ կամին, Ճիպոտ անեմ լեռան քամին, Քշեմ, էլ բան չհարցնեմ, Հարդագողը հարդ դարձնեմ, Հարդից ջոկեմ աստղ ու լուսին Ու տուն բերեմ լուսը-լուսին։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:01 | #42 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ
Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի... |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|